Հարսանեկան սեզոնի մեկնարկը․ ծաղկային ձևավորումներ ամռան թարմությամբ

Հարսանեկան արարողություններ հանդիպում ենք տարվա բոլոր եղանակներին, բայց շատերն այս յուրահատուկ արարողությունը նախընտրում են հատկապես ամռանը։ 

 

Ծաղկային ձևավորումները ամառային հարսանիքների ժամանակ

Հարսանեկան ծաղիկները միայն զարդարանք չեն. դրանք ստեղծում են տրամադրություն, արտահայտում են զույգի անհատականությունը և դառնում հիշվող պահերի մասը։ Գաղտնիքն այն է, որ հենց ամռանը կարելի է հանդիպել ջերմ արևի տակ աճած ծաղիկներ, որոնց բույրը տարբերվում է յուրովի։

 

Ամառային հարսանեկան ծաղիկների տեսակները

Արարողությունը ձևավորելու համար հարկավոր է կատարել ճիշտ ընտրություն, որը ինչպես կհամապատասխանի սեզոնին, այնպես էլ կարտահայտի զույգի ոճը և բնավորությունը։ Ամռան արարողությունների ընթացքում կարելի է ընտրել ծաղիկների լայն տեսականի և ստանալ ամենատարբեր ձևավորումները։ Դասական նրբություն, ժամանակակից մինիմալիզմ, կամ էլ Վիկտորյական դարաշրջանի ճոխություն․ ծաղիկների կոմպոզիցիաները կարող են հաղորդել հենց այն թեմատիկան, որն ի սկզբանե ամուսնացող զույգին հետաքրքրում է։ Իսկ գաղտնիքը արհեստավարժ ծաղկավաճառների մեջ է։ Այսպիսով, ահա մի քանի ծաղիկներ, որոնք շատերն են ներառում իրենց հարսանեկան արարողություններում։

 

Վարդեր

Հարսանեկան արարողությունների ընթացքում վարդերը բնական ընտրություն են, քանի որ այս ծաղիկները հայտնի են իրենց խորհրդանշական սիրո և ռոմանտիկայի նուրբ արտացոլմամբ։ Ամռանը վարդերն իրենց լիարժեք ծաղկման փուլում են՝ փարթամ թերթիկներով և հագեցած գույներով։ Մեղմ վարդագույնից ու կրեմագույնից մինչև խորը կարմիրներ ու կորալային երանգներ, ընտրությունը սահմանափակումներ չունի։ 

Վարդեր կարելի է ընդգրկել թե՛ նրբաճաշակ ծաղկեփնջերում, թե՛ հարսանեկան սրահի կոմպոզիցիաներում։ Չմոռանանք վարդերի մեղմ ու հաճելի բույրի մասին, իսկ որպես ծաղիկների սիրահար, նկատած կլինեք, թե ինչ մեծ ազդեցություն ունի ցանկացած բույր։ 

Մոն Ամի ծաղկի խանութ սրահում կարող եք ընտրել վարդերի ամենատարբեր տեսակները և մեր մասնագետները կստեղծեն ձեր իսկ ճաշակն արտացոլող հարսանեկան ծաղկային դիզայն։ Ի դեպ, Մոն Ամին նաև տրամադրում է ծաղիկների առաքման ծառայություն Երևանում։

 

Պիոններ

Պիոնները հաճախ համարվում են ամառային հարսանեկան ծաղիկների թագուհին, քանի որ այս ծաղիկների խոշոր ու փափուկ տեսակը և նուրբ բուրմունքը փոխանցում են ռոմանտիկա և շքեղություն։ 

Պիոնները հիմնականում հասանելի են պաստելային երանգներով՝ մեղմ վարդագույն, սպիտակ և բաց կորալ, որոնք նաև շատերն ընտրում են որպես ծննդյան ծաղիկներ։ Սակայն, այս հատկանիշները ցանկացած ձևավորումների, հատկապես՝ հարսանեկան, հաղորդում են նրբություն և հագեցվածություն, որը երբեմն չեք գտնի այլ ծաղիկների մեջ։ 

Պիոններն ունեն ալիքաձև թերթիկներ, որոնք հաճախ թողնում են շարժման ու խորության տպավորություն և հատկապես հարսանեկան հավաքածուներում կարող են ստեղծել հեքիաթային տեսք։

 

Հորտենզիաներ

Հորտենզիաները հաճախ օգտագործվում են խոշոր ու փարթամ հարսանեկան ծաղկեփնջերի համար։ Հայտնի ընտրություն են սպիտակ, կապույտ, վարդագույն և մանուշակագույն երանգները, որոնք հանդիպում են ամենատարբեր հավաքածուներում։

Հորտենզիաները հիանալի տեսք ունեն թե՛ ավանդական, թե՛ ժամանակակից ձևավորումների մեջ՝ սրահին տալով նուրբ տեսք և բույր։ Դրանք համեմատաբար դիմացկուն են, սակայն պահանջում են բավարար խոնավություն, հատկապես ամառվա շոգին, որպեսզի չթառամեն։ Նրանք կլանում են ավելի շատ ջուր և ի տարբերություն այլ տեսակների, ավելի երկար են մնում թարմ։

 

Դալիաներ

Դալիաները հայտնի են յուրօրինակ ձևերով և հագեցած գույներով՝ սկսած խորը բորդոյից ու վառ կարմիրից մինչև մեղմ վարդագույն և սպիտակ։ Այս ծաղիկներն ունեն բազմաշերտ թերթիկներ և որպես հարսանեկան ձևավորումներ ստանում են յուրահատուկ նրբագեղություն։ 

Դալիաներ կարող եք հանդիպել բոհեմական և պարտեզային ոճի հարսանիքներում, որտեղ դրանք ընդգծում են զույգի ինքնատիպ անհատականությունը։ Դրանք բավականին դիմացկուն են և ամռան շոգին ավելի լավ են պահպանում իրենց տեսքը, քան շատ այլ նուրբ ծաղիկներ։

 

Արևածաղիկներ

Վերջին շրջանում մեծ տարածում գտան նաև արևածաղիկները։ Դրանք խորհրդանշում են երջանկություն, հավատարմություն և երկարակեցություն։ Վառ թերթիկների միջոցով կարելի է բարձրացնել տրամադրություն, իսկ հարսանեկան արարողությունների ժամանակ դա ավելի քան կարևոր է։ 

Չնայած, որ արևածաղիկները տարածված ընտրություն են, սակայն ոչ բոլորն են հարսանեկան արարողությունների համար ընտրում դրանք։ Սակայն, յուրահատկությունը դետալներում է, այնպես չէ՞․

 

Հաշվի առնենք մի քանի կարևոր դետալներ

Իսկ հիմա, եկեք խոսենք այն դետալների մասին, որոնք պետք է հաշվի առնել հատկապես ամառվա ընթացքում անցկացվող հարսանեկան արարողությունների ընթացքում։ Չնայած գույնն ու ոճը հիմնական գործոններն են հարսանեկան ծաղիկներ ընտրելիս, հավասարապես կարևոր է նաև հաշվի առնել բույրը, ծաղիկների դիմացկունությունը և շոգը հանդուրժելու դրանց կարողությունը։ 

Ամառային հարսանիքները հաճախ կազմակերպվում են բացօթյա պայմաններում, որտեղ բարձր ջերմաստիճանը և ուղիղ արևի ճառագայթները կարող են արագ ազդել ծաղիկների թարմության վրա։ Դրանից խուսափելու համար կարող եք ծաղիկների հետ համադրել կանաչ տերևներ, սա նաև կնպաստի կոմպոզիցիաների ավելի թարմ տեսքին։

Հարսանեկան սեզոնի մեկնարկը սիրո, նոր էջերի և ծաղկող բնության գեղեցկության իսկական տոնն է։ Ընտրեք Ձեր անհատականությունն ընդգծող ծաղկեփունջը, իսկ Մոն Ամին այն կդարձնի Ձեր հարսանիքի հիշարժան կետը։