Ծաղիկների դերը հայտնի նկարիչների գործերում



Դարեր շարունակ ծաղիկները ոգեշնչել են տարբեր նկարիների, որոնց գործերն այսօր շարունակում են ցուցադրվել աշխարհի ամենահայտնի թանգարաններում։ Ծաղիկների գեղեցիկ, յուրահատուկ ու բազմիմաստ էությամբ, բազում նկարիչներ կարողացել են իրենց գործերում արտահայտել խորհրդավորություն, և այսպես էլ, հասարակ ներկերը վերածվել են բոլոր ժամանակների գլուխծգործոցների։ Այսպիսով, ովքե՞ր են այս հեղինակները և ինչպե՞ս են նրանք օգտագործել ծաղիկներն իրենց գործերում։
Գուստավ Կլիմտ․ Ծաղկային Դեկոր
Գուստավ Կլիմտը, ով հայտնի է իր ոսկեզօծ, դեկորատիվ ոճով, հաճախ էր իր գործերում օգտագործում գեղեցիկ ծաղիկներ՝ որպես հուզական ու խորհրդանշական տարրեր։ Նրա հայտնի «Համբույրը» կտավում սիրահարների ոտքերի տակ ծաղիկների դաշտ է՝ բերրիության և սիրո առատության խորհրդանիշ։
Կլիմտը հաճախ էր մարդկային մարմինները միաձուլում ծաղկային նախշերին՝ ջնջելով սահմանները բնության և ցանկության միջև։ Նրա ծաղիկները գեղեցկության կողքին նաև խորհրդավորության ու հույզերի կրողներ են։
Վինսենթ վան Գոգ․ Արևածաղիկներ
Վան Գոգի «Արևածաղիկները» արվեստի պատմությունում, թերևս, ամենաճանաչված ծաղկային նկարն է։ Ստեղծված 1880-ականների վերջերին՝ այս աշխատանքը արտահայտում է և՛ ուրախություն, և՛ կյանքի անցողիկ բնույթը։ Վան Գոգը դրանք նկարել է Ֆրանսիայի Արլ քաղաքում՝ մտադրված լինելով զարդարել իր ընկեր Պոլ Գոգենի սենյակը։
Արևածաղիկների պայծառ դեղին երանգները, հաստ ու հուզական դետալներն արտահայտում են նկարչի ներքին աշխարհը՝ լի հակասություններով։ Նրա համար արևածաղիկները պարզապես ծաղիկներ չէին․ դրանք ներկայացնում էին երախտագիտություն, հավատարմություն և ստեղծագործության ոգի։ Ի դեպ, արևածաղիկներ կարող եք ձեռք բերել այցելելով ծաղիկի խանութ 24/7։
Կլոդ Մոնե․ Այգին՝ Որպես Կենդանի
Իմպրեսիոնիզմի վարպետ Կլոդ Մոնեն արվեստը սերտորեն կապել էր ծաղիկների հետ։ Նրա նկարներում առատորեն հանդիպում ենք շուշաններ, զամբյուղածաղիկներ, գլիցինիաներ։ Նրա Գիվերնիի այգին դարձել էր ստեղծագործական մուսա՝ վերածվելով գույների ու լույսի իրական պոեզիայի։
Մոնեն ասել է․ «Հնարավոր է՝ ես նկարիչ դարձա ծաղիկների շնորհիվ»։ Նրա աշխատանքները վեր են հանում ոչ միայն ծաղիկների գեղեցկությունը, այլև այն խաղաղությունն ու անցողիկ պահերի հմայքը, որ դրանք կրում են իրենց մեջ։
Ջորջիա Օ’Քիֆ․ Ծաղիկը
Ջորջիա Օ’Քիֆը իր ազդեցությունը թողեց ծաղկային նկարչության մեջ։ Նրա մեծածավալ, խոշորացված ծաղիկների պատկերները հրավիրում էին դիտողին՝ կանգ առնել և կենտրոնանալ յուրաքանչյուր մանրուքի վրա։
Օ’Քիֆի համար ծաղիկները ուժեղ էին, համարձակ և առեղծվածային։ Նա հաճախ ասում էր, որ իր արվեստի միջոցով ցանկանում է ստիպել մարդկանց՝ տեսնել ծաղիկները այնպես, ինչպես ինքը՝ մեծություն, ուժ և անհատականություն։ Նրա վրձնով ծաղիկը վերածվում էր տիեզերքի։
Պիեռ Օգյուստ Ռենուար
Ռենուարի ստեղծագործություններում ծաղիկները հաճախ կապված են սիրո, կանացիության և ուրախ պահերի հետ։ Նա մեծ հաճույքով պատկերում էր վարդեր, մարգարիտներ, փիոններ, որոնք փափուկ լույսով լցնում էին նրա կտավները։
Նրա կարծիքով, «կյանքում այնքան տգեղ բաներ կան, արվեստը չպետք է դրանցից լինի»։ Նրա ծաղիկներով կոմպոզիցիաները հաճախ տեղ են գտնում ջերմ ընտանեկան կամ սիրային պահերի մեջ՝ ստեղծելով ներդաշնակություն և հանգստություն։
Անրի Մատիս․ Գույներ և Ծաղիկներ
Անրի Մատիսը, գույնի և ձևի վարպետը, հաճախ էր ծաղկեփնջեր ներառում պայծառ ու դինամիկ կոմպոզիցիաներում։ Մատիսը ծաղիկները չէր պատկերում որպես իրական բնության պատճեն, այլ վերածում էր դրանք համարձակ ձևերի ու գունային հակադրությունների՝ դարձնելով ծաղիկները զգացմունքների լեզու։
Ֆրիդա Կալո․ Ծաղիկներ
Մեքսիկացի արվեստագետ Ֆրիդա Կալոն ծաղիկներն օգտագործել է ոչ միայն իր կտավներում, այլ նաև՝ իր արտաքին տեսքի մեջ։ Նա հաճախ էր հայտնվում ծաղիկներով զարդարված գլխարկներով կամ պսակներով, իսկ իր ինքնանկարներում մշտապես հանդիպում ենք թագետներ, բուգենվիլեաներ, կալլա շուշաններ։
Ծաղիկները նրա արվեստում խորհրդանշում էին պտղաբերություն, ցավ ու մշակութային ինքնություն։ Մեքսիկական ավանդույթում ծաղիկները միաժամանակ կյանքի և մահվան նշան են, ինչը խոր շեշտադրմամբ արտահայտված է Կալոյի ստեղծագործություններում։
Էդուար Մանե․ Նուրբ Հանգստություն
Թեև Էդուար Մանեն այնքան էլ շատ ծաղկային թեմաներ չի պատկերել, իր կյանքի վերջին տարում նա ստեղծել է մի շարք հուզիչ նատյուրմորտներ։ Այդ թվում՝ «Սպիտակ շուշանների և վարդերի վազա», «Փիոններ»։
Մանեի ծաղիկները հաճախ փոքր-ինչ թառամած են, փխրուն, անկատար՝ արտահայտելով կյանքի անցողիկությունը։ Նրա ծաղկանկարները պարզ են, բայց խորը՝ լի ներփակված հույզերով և զգայունությամբ։
Նկարներից մինչև ժամանակակից կոմպոզիացաներ
Ծաղիկների ուժը միայն արվեստի պատմության մեջ չէ։ Այն շարունակվում է նաև այսօր․ բազում ծաղկի խանութներ Երևանում, այդ թվում Մոն Ամի ծաղիկների խանութ-սրահի ամենագեղեցիկ և յուրահատուկ հավաքածուների միջոցով։ Մոն Ամիում կարող եք գտնել ամենատարբերվող և յուրաքանչյուր անձի նախընտրություններին համապատասխանող հավաքածուներ, թե՛ տոն օրերին նվիրելու, թե՛ հարսանյաց արարողությունների, թե՛ հասարակ օրերին տրամադրությունը բարձրացնելու համար։
Ծաղիկները միշտ էլ հատուկ տեղ են ունեցել արվեստում։ Դրանք ներկայացնում են աճ, անցողիկություն, գեղեցկություն և հիշողություն։ Ամենահայտնի նկարիչները կարողացել են փոխանցել այդ զգացմունքները կտավին, իսկ այսօր՝ ծաղկավաճառները նույն զգացողությունները հաղորդում են յուրաքանչյուր փնջին, ներդնելով դարերից եկած ծաղկային խորհրդանշությունները։