Ինչպե՞ս պահպանել ծաղիկների թարմությունը

Թարմ ծաղիկներն ունակ են բարձրացնել տրամադրությունը և նպաստել ստեղծարար մտքին։ Իսկ նրանց թարմությունը երկար ժամանակ վայելելու համար գոյություն ունեն մի քանի սկզբունքներ, օրինակ ծաղկամանի ճիշտ ընտրությունը և մաքրությունը, եզրերի կտրումը, լույսի առկայությունը և այլն։ Այս սկզբունքներին հետևելու դեպքում Ձեր ծաղիկները երկար ժամանակ կպահպանեն թարմությունը և կնպաստեն Ձեր բարձր տրամադրությանը։ Այսպիսով, եկեք ուսումնասիրենք, թե ինչպես խնամել Ձեր սիրելի ծաղիկները։ 

Ծաղիկներ և ծաղկամանի ընտրություն

Ծաղկամանի ընտրությունը մեծ դեր ունի ծաղիկների կյանքը երկարացնելու համար։ Հարկավոր է ընտրել այնպիսի ծաղկաման, որը կհամապատասխանի ծաղիկների երկարությանը և կտրամադրի անհրաժեշտ տարածություն՝ ծաղիկները հանգիստ տեղադրելու համար։ 

Ծաղկաման ընտրելիս նաև անհրաժեշտ է հաշվի առնել, թե ինչ նյութից է այն պատրաստված։ Այսպիսով, անհրաժեշտ է խուսափել մետաղական կամ պլաստմասե ծաղկամաններից, քանզի դրանք ազդում են ջրի բաղադրության վրա և հանգեցնում ծաղիկների ավելի վաղաժամ թոշնմանը։ 

Կարող եք ընտրել ապակյա կամ կերամիկ ծաղկամաներ, որոնք ջրի վրա չեն թողնում որևէ ազդեցություն։ 

 

Թարմ ծաղիկներ և մաքուր ծաղկաման

Նախքան ծաղկամանի մեջ տեղադրելն անհրաժեշտ է լվանալ ծաղկամանը՝ հնարավոր մանրէներից ազատվելու համար։ 

Այս սկզբունքը ներառում է ջրի մաքրությունը, որը պարբերաբար հարկավոր է թարմացնել՝ ծաղիկները թարմ պահելու համար։ Հարկավոր է նաև հիշել, որ ջուրը փոխելու ժամանակ անհրաժեշտ է նաև կտրել ծաղիկների եզրերը, որպեսզի նրանք ավելի հեշտությամբ ներծծեն ջուրը։ 

Ծաղիկների եզրերի խնամք
Ծաղիկների եզրերն անհրաժեշտ է կտրել սրածայր մկրատի կամ դանակի միջոցով։ Կտրել անհրաժեշտ է անկյան տակ, ինչի շնորհիվ ծաղիկներն ավելի հեշտությամբ կներծծեն ջուրը։

Եզրերը հարկավոր է կտրել ջրի տակ։ Այդ կերպ դուք կկանխեք ծաղիկների եզրերում օդի կուտակումը, որը կարող է խցանել ջրի ներծծումը։ 

Բարձր ջերմաստիճան և արևի ճառագայթներ

Ծաղիկների թարմությունը երկար վայելելու համար, անհրաժեշտ է պահել դրանք ավելի սառը տարածքում՝ հեռու արևի ճառագայթներից և ջեռուցման համակարգերից։ Սա պայմանավորված է նրանով, որ ծաղիկներն ավելի հեշտ են թոշնում ջերմ միջավայրում։

Ծաղիկների ջրում՝ սփրեյի օգնությամբ

Ծաղիկների որոշ տեսակներ, օրինակ խոլորձներն ու վարդերը, կարող են ավելի երկար ապրել, եթե սփրեյի օգնությամբ ջրեք նրանց թերթերը։ Այս դեպքում ծաղիկները ձեռք են բերում ավելի թարմ տեսք և միջավայրին փոխանցում հաճելի բույր։ 

Ստորին տերևների հեռացում

Անհրաժեշտ է հեռացնել ծաղիկների ստորին տերևները, ինչի շնորհիվ ծաղիկները կստանան ավելի խնամված տեսք, ծաղկամանի մեջ կտեղավորվեն ավելի հեշտ և կխուսափեն մանրէների կուտակումից։ 

Որոշ ծաղիկներ՝ այդ թվում վարդերը, ունեն պաշտպանիչ թերթեր, որոնք հեռացնելու դեպքում այս ծաղիկները կկարողանան ամբողջովին բացվել։ 

Ծաղիկների սնուցում

Ծաղիկները թարմ պահելու համար կարող եք նաև օգտվել մի քանի հնարքներից, որոնց բաղադրիչները միանշանակ կգտնեք Ձեր տանը։ 

 

Հնարք 1

Առաջին հնարքի համար անհրաժեշտ են խնձորի քացախ և շաքար։ Վերցրեք երկու ճաշի գդալ քացախ և երկու ճաշի գդալ շաքար, խառնեք և ավելացրեք ծաղիկների ջրի մեջ։ Քացախը գործում է որպես ախտահանիչ միջոց, ինչի շնորհիվ ծաղիկները պաշտպանվում են մանրէների գոյացումից, իսկ շաքարը գործում է որպես հավելյալ սնուցում։ 

 

Հնարք 2

Երկրորդ հնարքի համար պարզապես անհրաժեշտ է ասպիրին, որն օգնում է ծաղիկներին կլանել ջուրն ավելի արագ և կանխել վաղաժամ թոշնումը։ 

 

Հնարք 3

Այս հնարքն էլ ավելի հետաքրքիր է, քանզի բաղադրիչը հենց պղնձե մետաղադրամներն են։ Պղինձն արտադրում է թթու և կանխում մանրէների առաջացումը։ Պարզապես անհրաժեշտ է գցել մետաղադրամը ծաղիկների ջրի մեջ։

 

Հնարք 4

Քնելուց առաջ ծաղիկները կարող եք տեղադրել սառնարանում։ Սա պայմանավորված է նրանով, որ ավելի լավ են պահպանվում սառը ջերմաստիճանում։ Այսպիսով, օրական 8 ժամ սառնարանում պահվելու դեպքում նրանք երկար ժամանակ կմնան թարմ և գեղեցիկ։ 

 

Թարմության շունչը Երևանում

Տարիներ շարունակ Մոն Ամի մասնագիտացված ծաղիկների խանութ-սրահը բնության գեղեցկությունը փոխանցում է բոլոր այն անձանց, ովքեր սիրում են օրը սկսել թարմ ծաղիկների միջավայրում։ Այստեղ կարող եք գտնել ծաղիկների լայն տեսականի, սկսած ամենանուրբ կակաչներից մինչև արիստոկրատ խոլորձները։ 

Ծաղիկների բազմազանությունը նաև թույլ է տալիս գտնել այնպիսի համադրություններ, որոնք կհամապատասխանեն ձեր Կենդանակերպի նշանին և համադրությունը կդարձնեն էլ ավելի խորհրդանշական։

 

Ամփոփում

Այս պարզ հնարքների միջոցով կարող եք պահպանել Ձեր ծաղիկների թարմ տեսքը երկար ժամանակ։ Այսպիսով, անցողիկ գեղեցկությունը հնարավոր է վերածել մնայունի։ Իսկ սիրված ծաղիկները կարող եք ձեռք բերել` այցելելով Մոն Ամի ծաղկի սրահ, որտեղ կգտնեք գեղեցիկ ծաղիկներ՝ յուրաքանչյուր առիթի համար։ 

Մեզ մոտ նաև գործում է ծաղիկների առաքում։