Ինչպես ստեղծել սեզոնային կոմպոզիցիաներ

Ծաղկային կոմպոզիցիաները տարբեր ծաղիկների համախմբումներ են, որոնք կարող են լինել հավաքված ինչպես սեզոնային ծաղիկներից, այնպես էլ ջերմոցներում աճեցված ոչ սեզոնային ծաղիկներից։ 

Սեզոնային ծաղիկների կոմպոզիցաներ ստեղծելու ամենակարևոր կետերից մեկը տվյալ ծաղիկների համադրություններն ուսումնասիրելն ու հասկանալն է։ Այս դեպքում նաև պարզ կլինի, թե ինչու են սեզոնային ծաղիկների հավաքածուները համարվում ամենահարմարն ու նախընտրելին։ Այսպիսով, եկեք ուսումնասիրենք սեզոնային ծաղիկներն ու դրանց առավելությունները։

Ինչ է սեզոնային ծաղիկը
Սեզոնային ծաղիկը տվյալ սեզոնին բնական պայմաններում աճող ծաղկի տեսակն է, որը ստանալու համար հարկավոր չեն ջերմոցային միջամտություններ։ Սեզոնային ծաղիկներ արտահայտությունը նաև օգտագործվում է տվյալ ժամանակահատվածում շուկայում հասանելի ծաղիկները բնութագրելու համար։
Ահա մի քանի ամիսներ, և դրանց ընթացքում բնական պայմաններում աճող ծաղիկների տեսակներ։

Մարտ - Մայիս․ Գարնանային ամիսները սովորաբար համարվում են ծաղկային աշխարհի ամենահարուստ ժամանակահատվածը։ Գարնանային ծաղիկներ են` անեմոնը, կակաչը, յասամանը, խաշխաշը, հրանուկը և այլն։

Մայիս - Հունիս․ Այս ժամանակահատվածը նշանավոր է նրանով, որ ցուրտ եղանակին աճող ծաղիկներից անցում է կատարվում դեպի շոգ եղանակին ծաղկող ծաղիկները։ Ջերմություն սիրող ծաղիկները հանդիսանում են դաշտային վարդերը, շուշանները, պիոնները։ Որոշ դեպքերում նաև շահպրակը, քոսքսուկը, և այլն։

Հուլիս - Հոկտեմբեր․ Կանաչների և այլ ծաղիկների բազմազանությունը ապահովվում են երկարատև տաք օրերի և բարձր ջերմության ընթացքում։ Այս դեպքում ամենանշանավոր ծաղկի տեսակը գեորգենին է։ Սեպտեմբեր ամսին, երբ ջերմաստիճանը սկսում է աստիճանաբար նվազել, դաշտային վարդերը սկսում են ծաղկել երկրորդ անգամ։ Իսկ սեզոնի վերջում ծաղկում են քրիզանտեմները։

Սեզոնային ծաղիկների համադրություն

Սեզոնային ծաղիկները ոչ միայն արտացոլում են բնության շարունակական ռիթմը, այլև ապահովում են ամենաթարմ և ամենավառ ընտրության հնարավորությունները։ Եվ դրանց տեսակներն ուսումնասիրելուց հետո հարկ է նաև հասկանալ, թե ինչպես համադրել դրանք և ստանալ ցանկալի արդյունք։ 

Գարնանային գեղեցիկ ծաղիկները կարող են ստեղծել կոմպոզիցիաներ՝ կազմված կակաչներից, հակինթներից, և նույնիսկ մի շարք կանաչների համադրությունից, որոնք հատկապես հաճելի են ձմեռային երկար ամիսներից հետո։ 

Այսպիսով, դրանք համադրելու համար կարող ենք առաջնորդվել մի քանի օրինաչափություններով, որոնք կօգնեն կոմպոզիցիայի ստացման գործընթացում։ 

Ծաղիկների կոմպոզիցիայի տարան (ծաղկամանը)
Տարան (ծաղկամանը) իր հերթին կարող է ծաղիկների այս կամ այն համադրություններին հաղորդել նոր բնավորություն՝ դարձնելով դրանց տեսքն ավելի յուրահատուկ և ընդգծուն։ Այսպիսով ծաղկամանն ընտրելիս հարկավոր է հաշվի առնել երկու կարևոր նախապայման։

  • Ծաղկամանի ձևը․ Այս դեպքում անհրաժեշտ է ընտրել այնպիսի տեսակ, որը կհամապատասխանի նախատեսված ծաղիկների բարձրությանն ու ծավալին։ Օրինակ, բարձր և նեղ ծաղկամանը հիանալիորեն կհամադրվի երկար եզրեր ունեցող կակաչների հետ, մինչդեռ լայն և հաստ ծաղկամանը կատարյալ համադրություն կստեղծի նարգիզների հետ՝ ընդգծելով դրանց խտությունն ու ծավալը։

  • Ծաղկամանի գույնը․ Եթե կոմպիզիցիան ընդգրկում է աշնանային ծաղիկներ, ապա ծաղկամանը կարող է ունենալ ջերմ գույներ, օրինակ՝ նարնջագույն, կարմիր, դեղին և այլն։ Իսկ գարնանային առաջին ծաղիկների դեպքում կատարյալ համադրություն կարող են լինել թափանցիկ կամ պաստելային երանգներ ունեցող ծաղկամանները, որոնք կընդգծեն գարնանային թարմության շունչը։

Ծաղիկների նախապատրաստումը
Որպես նախապայման, ցանկացած ծաղկային կոմպոզիցիա գնահատվում է իր թարմությամբ։ Ահա մի քանի քայլ, որոնց կիրառումը կօգնի ստանալ ծաղիկների խնամված և թարմ տեսք։

  • Եզրերի կտրում․ Ծաղիկների եզրերը կտրելիս հարկավոր է ուշադրություն դարձնել կտրման անկյանը․ կատարյալ անկյուն է 45 աստիճանը։ Այս դեպքում եզրերն ունենում են ազատ տարածություն՝ ջրի ներծծման համար, որն էլ ապահովում է ծաղիկների երկարակեցությունը։ 

  • Տերևների հեռացում․ Նախքան ծաղիկները ծաղկամանի մեջ տեղավորելը՝ անհրաժեշտ է հեռացնել ավելորդ տերևները, քանզի դրանք ջրի մեջ կարող են առաջացնել մանրէների գոյացում և վնասել ծաղիկներին։

Կատարյալ կոմպոզիցիայի ստեղծումը

  • Հիմքը․ Որպես կոմպոզիցիայի հիմք՝ անհրաժեշտ է ընտրել մեծ կամ ուռուցիկ ծաղիկներ, օրինակ՝ գարնանային կոմպոզիցիաների դեպքում դրանք կլինեն կակաչներն ու նարգիզները։ Տեղադրել հարկավոր է հավասար, որպեսզի ծաղիկները տեսանելի լինեն ցանկացած անկյունից։ 

  • Կոմպոզիցիայի ծավալը․ Ուռուցիկ տեսք ապահովելու համար կարելի է ավելացնել այլ ծաղիկներ, օրինակ՝ քրքմածաղիկ կամ ձնծաղիկ։

  • Ներառված ծաղիկներն ու շերտերը․ Կոմպոզիցիայում կարող են ներգրավվել նաև ծաղիկների այլ տեսակներ, որոնք կապահովեն հարուստ երանգներ։

  • Բաձրությունն ու դինամիկան․ Դինամիկ կոմպոզիցիա ստանալու համար հնարավոր է նաև իրար միացնել տարբեր երկարություն ունեցող ծաղիկներ։ Այս դեպքում կոմպոզիցիան կստանա ավելի խիտ և թարմ տեսք։

Կոմպոզիցիաների խնամքը
Ծաղիկների ցանկացած կոմպոզիցիա ունի խնամքի կարիք, հատկապես գարնանային ծաղիկները, որոնց տեսակն ավելի նուրբ է։ 

  • Ջուրը․ Ծաղկեփունջը թարմ պահելու համար անհրաժեշտ է փոխել ջուրը յուրաքանչյուր երկու օրվա ընթացքում։ Հնարավորության դեպքում նույնիսկ կարելի է օգտագործել կիտրոնի կամ շաքարավազի ցածր քանակություն ծաղիկները սնուցելու նպատակով։ 

  • Դիրքը․ Ծաղիկները հարկավոր է պահել հեռու արևի ուղիղ ճառագայթներից կամ ջեռուցիչ սարքերից։ Ծաղիկների կյանքը երկարացնելու համար հիանալի միջոց է սառը սենյակը։

Սեզոնային կոմպոզիցիաներ ստեղծելը ավելին է, քան արվեստը։ Այն մեզ բնության հետ կապող օղակ է, որը թույլ է տալիս միմյանց հետ համադրել արդեն իսկ կատարյալ ծաղիկներն ու ստանալ նորը և ավելի կատարյալը։

Mon Amie ծաղկի սրահում կգտնեք ամենատարբեր ծաղկային կոմպոզիցիաներ՝ Ձեր ճաշակին ու նախընտրություններին համապատասխան։