Ինչպես խնամել հորթենզիաները
Հորթենզիաները գեղեցիկ և նուրբ ծաղիկներ են, որոնք մի ամբողջ սենյակ կարող են փոխել՝ իրենց հմայիչ գույներով, մեծ փնջերով ու անուշ, նուրբ էներգիայով։ Երբ հորթենզիաները հայտնվում են տան որևէ անկյունում՝ լինի դա հյուրասենյակ, ննջարան կամ աշխատանքային սեղան, տարածքն անմիջապես ստանում է թարմ, խաղաղ ու մի քիչ էլ հեքիաթային շունչ։ Բայց այս գեղեցկությունը պահելը պահանջում է ճիշտ խնամք։ Եթե ապահովեք անհրաժեշտ պայմանները, հորթենզիաները երկար ժամանակ կպահպանեն իրենց վառ գույները և կդառնան տան իրական զարդը։
Լույսի ճիշտ բաշխումը՝ առողջ աճի առաջին պայմանը
Հորթենզիան սիրում է լույս, բայց արևի ուղիղ ճառագայթները նրան արագ հոգնեցնում են։ Եթե ցանկանում եք ունենալ թարմ ու գունեղ հորթենզիաներ, ընտրեք տեղ, որտեղ ձեր ծաղիկները կվայելեն բնական լույսը, սակայն չեն լինի արևի ուղիղ ճառագայթների տակ։ Օրինակ՝ պատուհանի մոտ, որտեղ ուղիղ արև չկա։ Զգուշացեք արևից, քանի որ այն շատ արագ չորացնում է հորթենզիայի տերևները։
Տանը լավագույն լուծումը արևելյան կամ հյուսիսային պատուհանն է։ Եթե չունեք նման պատուհան, կարող եք ծաղկամանը տեղադրել մի փոքր հեռու հարավային պատուհանից՝ լուսավորություն ունենալու, բայց ուղիղ ճառագայթից խուսափելու համար։
Ջրման հաճախականություն և խոնավություն
Հորթենզիաները սիրում են խոնավություն, բայց ոչ ճահիճ։ Սա շատ կարևոր տարբերություն է․ եթե չափից շատ ջուր տաք, արմատները կսկսեն փտել, իսկ եթե պակասեցնեք՝ տերևները կթուլանան ու կկորցնեն իրենց թարմ տեսքը։
Լավագույն տարբերակը ջրելու կայուն ու հավասարակշռված ռեժիմն է։ Ամռանը ջրեք շաբաթական 2-3 անգամ՝ կախված տան ջերմաստիճանից։ Ձմռանը՝ 1-2 անգամ։ Նախքան ջրելը միշտ ստուգեք հողի վերին շերտը․ եթե այն չորացել է շուրջ 2-3 սմ խորությամբ, ուրեմն ժամանակն է նորից ջրել։ Եթե դեռ խոնավ է՝ մի շտապեք։
Հորթենզիաները սիրում են “փափուկ” ջուրը, կարող եք ջրել նույնիսկ ֆիլտրված ջրով։ Իսկ տերևների վրա կարող եք երբեմն շատ մեղմ ցողել՝ լրացուցիչ խոնավության համար։ Սա կարևոր է հատկապես ձմռանը, երբ ջեռուցումը չորացնում է օդը։
Հողի ընտրություն և սննդանյութեր
Ձեր ծաղիկների առողջությունը երկար պահպանելու համար պետք է իրականացնել ճիշտ ծաղիկների խնամք։ Հորթենզիաները սիրում են թեթև, օդառատ հող։ Լավ տարբերակ է հողի այն խառնուրդը, որը պարունակում է տորֆ և մի փոքր ավազ՝ ջրի շրջանառությունն ու օդափոխությունը հավասարակշռելու համար։
Սնուցումը նույնպես մեծ դեր ունի։ Գարնանից սկսած մինչև աշուն օգտագործեք փոշու կամ հեղուկի տեսքով պարարտանյութ՝ յուրաքանչյուր 2-3 շաբաթը մեկ։ Պարարտանյութ ընտրելիս նախապատվություն տվեք այն խառնուրդներին, որոնք նախատեսված են ծաղիկների և բույսերի համար․ դրանք կօգնեն, որ ձեր հորթենզիան նորից ու նորից ծաղկի։ Եթե նկատում եք, որ տերևները սկսում են դեղնել՝ հնարավոր է երկաթի պակաս կա, այս դեպքում օգտակար է տալ երկաթի հավելում։
Տարայի, ձևի և փոխպատվաստման խորհուրդներ
Հորթենզիաների համար ընտրեք ամուր, լայն ծաղկաման՝ լավ դրենաժային անցքերով։ Արմատային համակարգն արագ է աճում, և եթե տեղ չի մնում, ծաղիկը վնասվում ու կորցնում է թարմ տեսքը։ Եթե ձեր հորթենզիան սկսել է ավելի արագ չորանալ կամ հողը շատ արագ կլանում է ջուրը, ապա դա նշան է, որ ժամանակն է փոխպատվաստելու։
Փոխպատվաստման լավագույն շրջանը գարունն է։ Նոր ծաղկամանի տրամագիծը կարող է լինել մոտ 3-4 սմ ավելի մեծ, քան նախորդը։ Չափից շատ մեծ ծաղկաման խորհուրդ չի տրվում, որովհետև արմատները շատ տարածվում են ու դանդաղում է ծաղիկի աճը։
Հորթենզիայի խնամք․ Ինչ անել, եթե ծաղիկը սկսել է թառամել
Ցավոք, նույնիսկ ամենալավ խնամքի դեպքում հորթենզիաները երբեմն սկսում են թուլանալ։ Բայց միշտ կա ելք։ Եթե տեսնում եք, որ տերևները կախվել են, փորձեք ստուգել՝
- հողը չափից չոր է, թե չափից թաց
- արդյոք ծաղիկը ստացել է չափից շատ արև
- սենյակի ջերմաստիճանը չի՞ բարձրացել 27°C-ից
Խնամքի ռեժիմը փոքր-ինչ փոփոխելով կարող եք արագ վերականգնել հորթենզիաների թարմությունը։
Եթե սիրում եք բնական, նուրբ ու հարուստ գույներով ծաղիկներ, հորթենզիաները լավագույն ընտրություններից են։ Ճիշտ խնամքի դեպքում հորթենզիաներն ապրում են երկար։ Իսկ եթե ցանկանում եք նոր գույներ ավելացնել, փնտրում եք որակյալ բույսեր կամ ցանկանում եք սիրելիի կամ հարազատների համար ընտրել կատարյալ ծաղիկներ, ապա Մոն Ամին սպասում է Ձեզ՝ ծաղիկների լավագույն տեսականիով։
Մոն Ամիից կարող եք պատվիրել ծաղիկներ օրվա ցանկացած ժամին, աշխարհի ցանկացած կետից։ Սրահն իրականացնում է առաքում Երևանում։ Ծաղիկների ամբողջական տեսականուն կարող եք ծանոթանալ պաշտոնական կայքում, ինչպես նաև այցելել Մոն Ամի ծաղկի սրահ։