Ծաղիկների գունային հոգեբանությունը միջոցառումների ձևավորման մեջ

Միջոցառում կազմակերպելիս, սովորաբար ուշադրություն են դարձնում հիմնական տարրերին՝ սրահի ընտրությանը, երաժշտությանը, ճաշացանկին։ Իսկ այս ամենը միավորող տարրը տրամադրությունն է, որն էլ փոխանցվում է հենց գեղեցիկ ծաղիկների միջոցով: Ամենատարբեր միջոցառումների ընթացքում կնկատեք հետաքրքիր ծաղկային ձևավորումներ, որոնք ոչ միայն կարող են առանձնանալ իրենց տեսակով, այլ զարմանալի կերպով համապատասխանել տվյալ միջոցառման թեմատիկային: Այսպիսով, ծաղիկներն ընտրվում են ըստ գունային հոգեբանության:
Գունային հոգեբանությունը
Ընդգրկելով նույնիսկ մեկ ծաղկային կոմպոզիցիա, կարելի է փոխել սենյակի ամբողջ մթնոլորտը։ Վառ, արևոտ ծաղիկները համալրում են տարածությունն ուրախությամբ, իսկ նուրբ, պաստելային երանգները՝ հանգստություն են հաղորդում։ Այս ամենը հնարավոր է ստեղծել միայն այն դեպքում, երբ միջոցառման ձևավորման գործընթացում ուշադրություն է դարձվում ոչ միայն ծաղիկների գեղեցկությանը, այլ նաև դրանց խորհրդանշությանը:
Գույների հոգեբանությունն ըստ միջոցառման տեսակի
Կյանքի տարբեր փուլերում ներկա ենք գտնվում ամենատարբեր միջոցառումներին, օրինակ` հարսանեկան միջոցառումների ընթացքում գերակշռում են սպիտակ, վարդագույն, պաստելային երանգները։ Դրանք փոխանցում են քնքշություն, սիրո մաքրություն և երազկոտություն։ Գեղեցիկ ծաղկային ձևավորումներ, ներդաշնակ համադրություններ, որոնք կախարդանքով են լցնում ամբողջ սրահը:
Կորպորատիվ միջոցառումների ձևավորումներ ծաղիկներով ստանալու դեպքում կարևոր է հավասարակշռությունը՝ պաշտոնական և, միևնույն ժամանակ, ոչ ֆորմալ համադրությունը։ Կանաչ, մանուշակագույն, սպիտակ երանգները լավ են համադրվում կորպորատիվ ոճի հետ: Այսպիսով, հաջորդ կորպորատիվ միջոցառման ընթացքում ուշադրություն դարձրեք նաև ծաղիկներին:
Մանկական միջոցառումների համար, սովորաբար ընտրում են վառ դեղին, վարդագույն, նարնջագույն երանգներով թարմ ծաղիկներ: Դրանք նպաստում են ուրախ ու կենդանի միջավայրի ձևավորմանը, որը հոգեհարազատ է երեխաներին ու ծնողներին։
Թեմատիկ երեկույթների դեպքում շատերն են խաղում գույների ու կոմբինացիաների հետ՝ կախված թեմայից։ Հելոուինի դեպքում՝ սև և նարնջագույն, ամառային երեկույթների համար՝ դեղին, կանաչ ու վառ կարմիր, իսկ նորաձև բոհեմ ոճի համար՝ վարդագույնի և մանուշակագույնի համադրություններ:
Ինչպես ստանալ կատարյալ համադրությունները
Ծաղկային համադրություններ ստեղծելը պարզ գործընթաց է և սովորաբար չի խլում շատ ժամանակ: Սա, այն դեպքում, երբ հաշվի չեք առնում ծաղիկների խորհրդանշությունն ու պարզապես մեկ փնջի մեջ ընդգրկում եք տարբեր ծաղիկներ:
Ճիշտ կոմպոզիցիաներ ստեղծելու համար կարող եք պարզապես ուսումնասիրել ծաղիկների պատմությունը, կամ էլ դիմել մասնագետների, ովքեր հաշված րոպեների ընթացքում կօգնեն ձեզ ստեղծել ցանկալի խորհրդանիշների համադրությունը և կտրամադրեն ծաղիկների առաքում Երևանում` առավելագույն հարմարավետության համար:
Այս դեպքում, ամենակարևոր գործիքը բաց հաղորդակցությունն է: Արդյունավետ համագործակցությունը սկսվում է արժեքների ու նպատակների փոխըմբռնումից։ Կարող եք մասնագետին նկարագրել, թե միջոցառումն ինչ նշանակություն ունի ձեզ համար, ինչ ոճ կամ պատմություն եք ցանկանում փոխանցել, ինչ մթնոլորտ եք պատկերացնում՝ ոգեշնչող, շքեղ, հանգիստ, անսովոր, թե դասական։ Այս փուլում նաև ընդգծեք ձեր մտահոգությունները, ոչ նախընտրելի երանգները կամ համադրությունները, որպեսզի մասնագետը համադրի ամենահարմար ծաղիկները:
Այս փուլում կարող եք նաև քննարկել միջոցառման տարածքը, որն անմիջական կապ ունի կոմպոզիցիաների ստեղծման համար: Անհրաժեշտ է տարածքը նկարագրել մանրամասն և, անհրաժեշտության դեպքում, ֆլորիստին տրամադրել տարածքի լուսանկարներ` լավագույն արդյունքի համար:
Ծաղկային հոգեբանությունը Մոն Ամի ծաղկի խանութում
Երևանում կան բազմաթիվ ծաղկի սրահներ, բայց կան վայրեր, որտեղ ձևավորումը դառնում է արվեստ, իսկ յուրաքանչյուր ծաղիկ՝ պատմող մի կերպար։ Մոն Ամիում ծաղկային դիզայնը հասնում է նոր մակարդակի՝ համադրելով պրոֆեսիոնալ մոտեցումը հուզական խորության հետ: Մոն Ամիի թիմը չի սահմանափակվում պարզապես գեղեցիկ կոմպոզիցիաներ ստեղծելով, այլ յուրաքանչյուր ծաղկային ձևավորմանը նպատակ ու տրամադրություն փոխանցելով:
Այստեղ ֆլորիստները հմտորեն աշխատում են գունային հոգեբանության հետ՝ յուրաքանչյուր երանգ ընտրելով ոչ պատահականորեն, այլ զգացմունքային ֆոնի և միջոցառման նպատակների համաձայն։ Արդյունքում ստացվում են ծաղկային ձևավորումներ, որոնք գոհացնում են աչքը և ստեղծում այն անմոռանալի մթնոլորտը, որը դուք ի սկզբանե ցանկանում էիք:
Այսպիսով…
Եթե ցանկանում եք ստեղծել միջոցառում, որտեղ ծաղիկները համադրում են գույների ու զգացմունքների ներդաշնակ կատարելությունը, ապա շտապեք դիմել Մոն Ամիին, որտեղ ծաղիկները ոչ միայն ստեղծում են խորհրդանշական համադրություններ, այլ նաև գեղեցիկ ապրումներ:
Միջոցառման ձևավորումը բազմաշերտ գործընթաց է, որտեղ ծաղիկներն ունեն անփոխարինելի դեր: Ծաղիկների գունային համադրությունը ու նույնիսկ քանակը ճիշտ ընտրելու դեպքում միջոցառումը կվերածվի նրբաճաշակության հայելու:
Շատերը կմոռանան երաժշտությունը կամ մենյուի մանրամասները, բայց չեն մոռանա այն զգացողությունը, որ ունեցել են ծաղիկները տեսնելիս։ Այդ զգացողության մեջ մեծ դեր ունի հենց մասնագիտացված մոտեցումը:
Մոն Ամիի հետ կապ հաստատել կարող եք պարզապես այցելելով ծաղկի խանութ` ՀՀ, ք․Երևան, Մոսկովյան 28, 0002 հասցեով, կամ զանգահարել +374 10 548814 հեռախոսահամարով: Ի դեպ, ծաղիկների ամբողջական տեսականուն կարող եք ծանոթանալ նաև խանութ սրահի պաշտոնական կայքի միջոցով: