Ընտրում ենք ծաղիկներ՝ ըստ կենդանակերպի նշանի

Ծաղիկներ և աստղագուշակություն․ Ոմանք այս երկուսի կապը լսելիս կարող են զարմանալ, քանզի նրանք թվում են այնքան տարբեր և իրարից հեռու։ Սակայն, եթե անցկացնենք ուսումնասիրություն, ապա այս երկուսի միջև կգտնենք բազում նմանություններ, որոնցից են նաև նրանց սիմվոլիզմը և պատմական նշանակությունը։ Ինչպես ծաղիկները, այնպես էլ աստղագուշակությունը դարեր շարունակ մեծ տեղ են ունեցել մարդկության մշակույթում։ 


Սիմվոլիզմը երկու տարրերում

Աստղաբանության մեջ կենդանակերպի նշաններն ասոցացվում են հատուկ հատկությունների, էլեմենտների և երկնային մարմինների հետ։ Նույն կերպով էլ ծաղիկները դարեր շարունակ արտացոլել են ինչ-որ խորհրդանիշ, որը հաճախ արտահայտել է զգացմունքներ և առաքինություններ։ Օրինակ՝ վարդերն արտացոլում են սերն ու կիրքը, իսկ շուշանները՝ մաքրությունն ու վերածնունդը։


Բնություն և տիեզերք

Ծաղիկներն ու աստղագուշակությունը երկուսն էլ խորապես բնության և տիեզերքի մասն են կազմում։ Աստղագուշակությունն ուսումնասիրում է երկնային մարմինների ազդեցությունը երկրային իրադարձությունների վրա։ Իսկ ծաղիկները ծաղկում են կախված սեզոնից։

Ծաղիկների և աստղագուշակության մեջ կապը մարդկանց հիշեցնում է բնության և տիեզերքի միջև կապն ու համաչափությունը։ 

Գոյություն ունեն տասներկու կենդանակերպի նշաններ, որոնք բաժանված են չորս հիմնական տարրերի՝ կրակ, ջուր, հող և օդ։ Այս չորս տարրերից յուրաքանչյուրն ընդգրկում են կենդանակերպի երեք նշաններ։ Այսպիսով, եկեք հասկանանք այս կենդանակերպի նշանների առանձնահատկությունները և պարզենք, թե, ինչ ծաղիկներ ընտրել յուրաքանչյուր կենդանակերպի նշանի համար։


Ծաղիկներ՝ ջրի կենդանակերպի նշանների համար

Ջրի նշաններն են Խեցգետինը, Կարիճը և Ձկները։ Այս նշաններից յուրաքանչյուրը խորհրդանշում են ջրի որոշակի մասնիկ․ Խեցգետինը խորհրդանշում է երկնային կյանքի ակունքը, Ձկները խորհրդանշում են երկնային ջրերը, իսկ Կարիճը կանգնած է կյանքի ու մահվան, հոգեկանի ու նյութականի սահմանագծում։ Ասում են, որ այս կենդանակերպի նշաններն ունեցող անձինք ունեն նուրբ հոգեկան աշխարհ, համբերատար են և ենթագիտակից։ 

Նրանց հետ հաճախ խորհրդանշում են երկնագույն գույնը, որը հիշեցնում է պարզ ջուրը։ Այս անձինք գնահատում են խորը զգացմունքները, որոնք կարող են արտահայտվել վարդերի, կակաչների, խոլորձների օգնությամբ։ Ծաղիկների այս տեսակները կարող եք ձեռք բերել՝ այցելելով Մոն Ամի մասնագիտացված ծաղկի սրահ։ 

Վարդեր և Խեցգետին

Խեցգետնի կենդանակերպը հաճախ ասոցացվում է զգացմունքների, ընտանիքի և տան հետ։ Սպիտակ վարդերն արտահայտում են մաքրությունը և էմոցիոնալ ազնվությունը, հատկանիշներ, որոնք մեծապես գնահատված են Խեցգետինների կողմից։ 

Եթե դուք ունեք մոտ խեցգետին ընկերներ, ապա նրանց կարող եք նվիրել դեղին վարդեր, որոնց միջոցով կարող եք արտահայտել ձեր մոտ ընկերական հարաբերությունները։

Խոլորձներ և Կարիճ

Կարիճները հայտնի են իրենց սուր, խորը և առեղծվածային զգացմունքներով։ Խոլորձներն իրենց էկզոտիկ գեղեցկությամբ և բարդությամբ արձագանքում են Կարիճի առեղծվածային բնությանը:

Խոլորձները նաև արտահայտում են ուժ, դիմացկունություն և փոխակերպում։ Հատկանիշներ, որոնք հիանալիորեն համադրվում են Կարիճի ունակություններին։

Կակաչներ և Ձկներ

Ջկները երազկոտ և վառ երևակայությամբ անձինք են։ Իսկ կակաչներն օժտված են յուրահատուկ գեղեցկությամբ, որն ունակ է արտահայտել Ձկների արտիստիկ զգացմունքները և գեղեցկության հանդեպ նրանց անսահման սերը։


Ծաղիկներ՝ հրային կենդանակերպի նշանների համար

Հրային կենդանակերպի նշաններն են Խոյը, Առյուծը և Աղեղնավորը։ Այս նշանները հաճախ բնութագրվում են ուժեղ առաջնորդական և ստեղծագործական էներգիայով։ Հուրը խորհրդանշում է ոգին և երևույթները։ Հայտնի կարծրատիպերը պնդում են, որ հրային կենդանակերպի նշանները մշտապես զգաղված են ակտիվ գործունեություններով և լի են հրային էներգիայով։ Ասում են, որ այս անձինք ջերմեռանդ են, արագ ոգևորվող և մարող, քաջարի և այլն։ Այսպիսով, ինչպիսի՞ ծաղիկներ նվիրել այս արագ բռնկվող և ուժեղ նշաններին։

Ալստրոմերիա և Խոյ

Այս ծաղիկները խորհրդանշում են ընկերությունն ու նվիրվածությունը։ Խոյերը մեծապես գնահատում են ազնվությունն ու արիությունը և բարձր կգնահատեն Ալստրոմերիա ծաղիկը։ 

Լիզիանտուս և Առյուծ

Լիզիանտուսը խորհրդանշում է հիացմունքը, հմայքը և էլեգանտությունը։ Այս հատկանիշները հեշտությամբ կարող են համապատասխանել Առյուծների խարիզմատիկ կեցվածքին։ 

Անթուրիում և Աղեղնավոր

Անթուրիումը խորհրդանշում է կիրքը և վճռականությունը։ Այս հատկանիշների միջոցով ծաղիկը համապատասխանում է Աղեղնավորների բնավորության հետ, որը կարող ենք նկարագրել որպես արկածային։

Մոն Ամիում նաև գործում է ծաղիկների առաքում, ինչի շնորհիվ ծաղիկները ձեռք բերել կարող եք ավելի պարզ և արագ։ 


Ծաղիկներ՝ հողային նշանների համար

Հողային նշաններն են Ցուլը, Կույսը և Այծյեղջյուրը։ Այս կենդանակերպի նշաններին բնորոշ է կայունությունը և կուտակման հակումը։ Հողի հետ առնչվում է երկրագործական տարվա պարբերաշրջանը և պատահական չէ, որ Ցուլը պտղաբերության հնագույն խորհրդանիշն է, իսկ Կույսը՝ բնության մայր աստվածուհին։ Այսպիսով, ի՞նչ ծաղիկներ նվիրել հողի կենդանակերպի անձանց։

Խոլորձներ և Ցուլ

Խոլորձները բնորոշ են շքեղության, գեղեցկության և կատարելության հետ։ Այս ծաղիկները հիանալիորեն համընկնում են Ցուլերի էլեգանտության հանդեպ սիրո հետ։ 

Կալլաներ և Կույս

Կալլաները խորհրդանշում են պարզություն և հեշտությամբ համընկնում են Կույսերի անձնավորության հետ։ Ծաղիկների էլեգանտ սակայն պարզ տեսքն ունակ է շլացնել յուրաքանչյուր Կույսի։

Կակաչներ և Այծյեղջյուր

Կակաչները խորհրդանշում են վճռականություն, բարգավաճում և փառասիրություն։ Հատկություններ, որոնք նաև հնարավոր է գտնել յուրաքանչյուր Այծյեղջյուրի մեջ։ 

 

Ծաղիկներ՝ օդային նշանների համար

Օդային նշանները Երկվորյակներն են, Կշեռքը և Ջրհոսը։ Այս անձինք բնութագրվում են կապի հաստատմամբ և շփմամբ։ Նրանց համար օդը կենդանության ներշնչանքն է, քանզի կենդանի է պահում բոլոր շնչավոր արարածներին։ Հարկ է նշել, որ ամբողջ կենդանակերպի նշաններից օդին է պատկանում միակ առարկա նշանը, այն է Կշեռքը։ Օդային նշանի անձինք բնութագրվում են որպես չափազանց շփվող և ընկերասեր, արագաշարժ, ճարպիկ և բազմակողմանի։ Այսպիսով, ինչպիսի ծաղիկներ նվիրել օդային անձանց։ 

Կակաչներ և Երկվորյակներ

Կակաչները խորհրդանշում են հետաքրքրասիրություն և խելամտություն։ Դրանով իսկ հիանալի ընտրություն են Երկվորյակների համար։ Այս ծաղիկների վառ գույնն արտահայտում է Երկվորյակների կենսուրախ բնավորությունը։

Վարդեր և Կշեռք

Ինչպես արդեն գիտենք, վարդերը խորհրդանշում են սերը և հարմոնիան։ Այսպես նաև կարող ենք նկարագրել Կշեռքներին։ Վարդերի դասական գեղեցկությունն ու ռոմանտիկ սիմվոլիկան համահունչ են Կշեռքների ներդաշնակ հարաբերությունների և խաղաղ գոյակցության ցանկությանը:

Ալստրոմերիա և Ջրհոս

Այս ծաղիկները խորհրդանշում են ստեղծարարությունը, արծակախնդրությունն ու հետաքրքրությունը։ Այս բնութագրերը հիանալիորեն համընկնում են Ջրհոսների առաջընթաց անհատականության հետ։ 

Ամփոփում

Ծաղիկներն ու բնությունը, ինչպես նաև ծաղիկներն ու տիեզերքը փոխկապակցված են։ Այսպիսով, ահա ևս մեկ պատճառ՝ ընտանիքի անդամներին գեղեցիկ ծաղիկներ նվիրելու համար։