Ծաղկեփունջը որպես սիրո լեզու տարբեր մշակույթներում
Սերը մեկն է, նրա արտահայտման ձևերը՝ անհամար։ Շատերի համար այն խոսքեր է, գրկախառնություն կամ դեմքի արտահայտություն, իսկ աշխարհի տարբեր անկյուններում սերը հաճախ արտահայտվում է ծաղիկներ նվիրելու հոգեբանությամբ։ Ծաղիկներն ունեն այն զարմանալի հատկությունը, որ կարող են փոխանցել հույզեր առանց խոսքերի, և այս նուրբ դետալը նկատել են դեռ Վիկտորյական դարաշրջանում։
Ծաղիկներից ծաղկեփնջեր, բուսական աշխարհում սիրո զգացումը միայն մեկը չէ, այն հեշտությամբ կարելի է վերածել բազմաշերտ իրողության, եթե հաշվի առնենք ծաղիկների պատմությունը տարբեր մշակույթներում և համադրության եղանակներում։
Սիրո խորհրդանիշը տարբեր մշակույթներում
Աշխարհի տարբեր մշակույթներում գեղեցիկ ծաղիկներ ընտրում են ըստ խորհրդանիշների, ավանդույթների և նույնիսկ ժամանակաշրջանի։ Օրինակ՝ արևմուտքում կարմիր վարդը սիրո ու կրքի հավերժական խորհրդանիշն է։ Հատկապես Սուրբ Վալենտինի և ամուսնության առաջարկությունների ժամանակ շատերն են կարմիր վարդերից ստանում գեղեցիկ ծաղկեփունջ։
Արևմուտքում և Ասիայում
Երբևէ լսե՞լ եք «ծաղիկների լեզու» հասկացությունը։ Այս տերմինը հուշում է, որ աշխարհում յուրաքանչյուր ծաղիկ ունի իր հատուկ նշանակությունը և հատկապես տարածված էր 19-րդ դարում, Մեծ Բրիտանիայում։ Օրինակ՝ շատ բրիտանացիներ կարծում էին, որ մանուշակները խորհրդանշում էին հավատարմություն, խնկեղենը՝ հիշողություն, իսկ շուշանը՝ մաքրություն։
Ասիայում ծաղիկներն ունեին այլ խորհրդանշություններ։ Ճապոնիայում տարածված էր սակուրան և խորհրդանշում էր կարճաժամկետ ծաղկումը, իսկ տեղացիներն այս երևույթը բացատրում էին որպես գեղեցկություն և անցողիկ սեր։ Այն սովորաբար նվիրում են միայն նրբանկատ զգացմունքների դեպքում։ Չինաստանում տարածված էր պիոնը՝ «ծաղիկների թագուհին» և խորհրդանշում էր սեր, հարստություն ու հարգանք։
Հայաստանում
Հայաստանում որոշ գեղեցիկ ծաղիկներ նույնպես ունեն յուրահատուկ խորհրդանշություն։ Դրանք մշտապես եղել են սիրո, ուշադրության ու հարգանքի խորհրդանիշ։ Տեղացիներն առանձնակի ջերմությամբ են մոտենում ծաղիկ նվիրելու ավանդույթին՝ լինի դա առաջին հանդիպում, հաշտության ակնարկ, ծննդյան օրվա շնորհավորանք, թե պարզապես սիրո փոքրիկ դրսևորում։
Այստեղ, շուշանը կապված է հոգևոր սիրո, իսկ խոլորձը՝ հիացմունքի և նուրբ գրավչության հետ։ Երբ ինչ-որ մեկը նվիրում է նման ծաղկեփունջ սիրելիին, նա ոչ միայն արտահայտում է ուշադրություն, այլև հարգանք, խորունկ կապվածություն և նույնիսկ խոստում։
Ծաղիկների ճիշտ ընտրությունն արվեստ է, որը պետք է ուսումնասիրել, ընդունել որպես հմտություն և կատարելագործվել։ Ինչո՞ւ, քանի որ ծաղիկների աշխարհում ոչ մի ընտրություն պատահականություն չէ, այլ խորապես մտածված գեղեցկության համադրություն՝ առավել գեղեցիկ խորհրդանշությամբ։
Քո կատարյալ ծաղկեփունջը Մոն Ամիում
Մոն Ամի ծաղիկների խանութը գործում է Հայաստանում, սակայն լայնորեն ճանաչված է նաև Հայաստանից դուրս։ Ինչպե՞ս․ ծաղիկների խանութից կարելի է պատվիրել ծաղիկներ ոչ միայն Երևանից, այլև աշխարհի ցանկացած կետից։ Սա հատկապես կարևոր է, երբ գտնվում եք արտերկրում, սակայն մտերիմ մարդկանց և հարազատներին ցանկանում եք երջանկացնել՝ ամենաթարմ ու ամենաբուրավետ ծաղիկների միջոցով։
Մոն Ամիում յուրաքանչյուր ծաղկեփունջ ստեղծվում է նուրբ ուշադրությամբ՝ հաշվի առնելով ոչ միայն գույների համադրությունը, այլև փոխանցվող զգացմունքը։ Խանութի փորձառու ֆլորիստները պատրաստում են գեղեցիկ ծաղիկներ և կոմպոզիցիաներ՝ ցանկացած առիթի ու ցանկացած տրամադրության համար։
Հատկապես կարևոր է ծաղիկների առաքման ծառայությունը, որն այս ամենը կարծես ամփոփում է ևս մեկ հարմարավետ գործոնով։ Պատվիրել ծաղկեփունջ կարող եք աշխարհի տարբեր կետերից, որից հետո սրահի մասնագետներն անցնում են այն հավաքելու և կատարյալ տեսք հաղորդելու գործընթացին, իսկ արդյունքը մեկն է՝ ծաղկեփունջ, ստեղծված գիտելիքների, փորձի ու ոլորտին նվիրվածության ձեռագրով։
Իսկ, եթե գտնվում եք Հայաստանում և ցանկանում եք տեսնել, զգալ ու հիանալ ծաղիկների տեսականիով, ապա Մոն Ամին հրավիրում է ձեզ իր խանութ-սրահ, որտեղ մեկ հարկի տակ կտեսնեք աշխարհի ամենագեղեցիկ և խորհրդանշական ծաղիկները։ Ընտրություն կատարելիս նաև կխորհրդակցեք սրահի մասնագետների հետ և կվերցնեք ձեր զգացմունքների ծաղկեփունջը։
Սիրո խորհրդանշությունից, մինչև հարսանեկան կոմպիզիցիաներ
Մոն Ամիում սիրո զգացմունքը չի ավարտվում ծաղկեփնջերի տեսքով, այն ամենուր է, օդում, խոսքերում ու արարողությունների սրահներում։ Արդեն տարիներ շարունակ, խանութը ծաղիկների թարմությամբ է լցրել հարսանեկան տարբեր սրահներ։
Խանութն առաջնորդվում է հատուկ փիլիսոփայությամբ, ըստ որի, ծաղիկները կարող են դուր գալ ոչ միայն մարդու տեսողական զգացողությանը, այլ նաև հոտառության և տարածքի մասին պատկերացման զգայարաններին։ Ինչ-որ տարածք մուտք գործելիս, ամենաառաջին գործոնը մարդկանց համար դրա գեղեցկությունն է, այնուհետև՝ այդ տարածքի բուրմունքը և ընդարձակությունը։ Համատեղելով այս ամենը, Մոն Ամիի մասնագետները ստեղծում են սրահ, որտեղ հարսանեկան արարողությունը վերածվում է մարդու զգացմունքների հեքիաթային համադրությանը, որտեղ ոչ միայն հավաքվել են տոնելու, այլև վայելելու զգուշությամբ ընտրված ծաղկային կոմպոզիցիաները։
Մոն Ամին հասարակ ծաղիկների առաքում իրականացնող խանութ չէ, այլ տարիների ընթացքում կատարելագործված մասնագիտական անկյուն, որտեղ գլխավոր նպատակը ձեր զգացմունքները ծաղիկների միջոցով արտահայտելու արվեստն է։
Սրահի հետ կապ հաստատել կարող եք այցելելով Մոսկովյան 28 հասցեով, խանութի պաշտոնական կայքի միջոցով կամ զանգահարելով (010) 548814 հեռախոսահամարով։ Մենք բաց ենք 24/7։