Մեր մասին
Mon Amie ծաղկի և դիզայնի խանութ-սրահը Երևանում գործում է 2002 թվականից։ Այս տարիների ընթացքում համագործակցել ենք հայկական և միջազգային լավագույն ընկերությունների հետ, նաև պատիվ ենք ունեցել զարդարել պետական կարևոր նշանակություն ունեցող մի շարք միջոցառումներ։
Մեր միջոցառումները փայլում են իրենց նրբաճաշակությամբ, մանրուքների հանդեպ մեծ ուշադրությամբ ու բարձրակարգ սպասարկմամբ։
Մեր մասնագետները պարբերաբար մասնակցում են միջազգային վերապատրաստումների և մրցույթների։
Mon Amie թիմի բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ, յուրաքանչյուր հաճախորդին ու միջոցառմանը ցուցաբերվում է խիստ անհատական մոտեցում, և Ձեր բոլոր ցանկությունները մեզ համար պարտադիր կյանքի կոչվող նպատակներ են դառնում։
Մենք անում ենք հնարավոր ամեն բան, որ հասկանանք հաճախորդի ցանկություններն ու հետաքրքրությունները, ինչից հետո ստեղծում ենք անհատական ու չկրկնվող արվեստի գործեր։
Ստեղծագործական նորարարությունները մեր աշխատանքի սկզբունքներն են։
Մենք հպարտանում ենք մեր նրբաճաշակ հմտություններով ու չկրկնվող գաղափարներով, որոնք Ձեր միջոցառումները վերածում են իրական գլուխգործոցների։