Մենք ընդունում ենք
Delivery
0 զամբյուղում

Գաղտնիության քաղաքականություն

Կայքում լրացվող Ձեր անձնական տվյալներն օգտագործվում են միայն արված պատվերը կատարելու, իսկ հետագայում նաև՝ Ձեզ համար առավել հետաքրքիր տարբերակներ առաջարկելու նպատակով:

Անհրաժեշտ անձնական տվյալները

Պատվերն ընդունելիս, մեզ անհրաժեշտ են Ձեր անունը, էլեկտրոնային փոստի հասցեն, առաքման հասցեն, կրեդիտային քարտի համարը և քարտի վավերականության ժամկետի մասին տեղեկություններ:

Անձնական տվյալների գաղտնիության ապահովում

«Մոն ամի» ծաղկի և դիզայնի սրահների ցանցը երաշխավորում է կայքում պատվերի տեղադրման ընթացքում տրամադրած անձնական տվյալների գաղտնիությունը չարտոնված հասանելիությունից և օգտագործումից՝ ՀՀ և միջազգային օրենքներով նախատեսված կարգով: Ավելին, «Մոն ամին» հաճախորդների տվյալները չի վաճառում, կոմերցիոն նպատակներով չի առաջարկում և չի տալիս վարձակալությամբ՝ երրորդ անձանց և/կամ կազմակերպությունների:

Այս կայքից օգտվելով՝ Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը, որ «Մոն ամին» կարող է հավաքել և օգտագործել այստեղ տրամադրվող Ձեր անձնական տվյալները: Ընկերության կողմից Գաղտնիության քաղաքականության դրույթներում որևէ փոփոխության դեպքում, «Մոն ամին» պարտավորվում է պատշաճ կերպով տեղեկացնել այդ մասին՝ այս կայքում: