Մենք ընդունում ենք
Delivery
0 զամբյուղում

Ծաղիկներ առաքում Հայաստանում 24/7

03 Սեպտեմբեր 2018

Ենթադրաբար, ցանկացած մարդ ծաղիկները ասոցացնում է թեթև, նուրբ և զգայական հույզերի հետ: Ժամանակի ընթացքում ծաղիկները դարձել են կանանց և աղջիկների ամենացանկալի և ամենասպասված նվերը:

Ինչու՞ ենք մեր սիրելիներինծաղկեփունջ նվիրում:

Դատեք ինքներդ: Ու՞մ են ծաղիկներ նվիրում։ Ընկերուհուն, ղեկավարին, գործընկերոջը, մայրիկին, տատիկիկին, քույրին, և, բնականաբար, սիրելի աղջկան, կնոջը: Կնոջը ծաղկեփունջ նվիրելը չգրված օրենք և սրբազան պարտականություն է յուրաքանչյուր ամուսնու համար:

Ի՞նչ առիթ է պետք ծաղիկ նվիրելու համար։

Ծաղիկներ նվիրելու համար առիթներ պետք չեն։ Ծաղիկներ պետք է նվիրել առանց պատճառի, հենց այնպես։ Ծաղիկների և ծաղկային կոմպոզիցիաների զարգացմանը զուգընթաց կարելի է թեկուզ ամեն օր ծաղիկներ նվիրել մայրիկին, կնոջը, քրոջը կամ ձեր գործընկերոջը, և չվախենալ կրկնվելուց։Ծաղիկներն իսկապես անփոխարինելի են․ յուրաքանչյուր ճաշակի և ցանկացած ակնկալիքի համար հսկայական ընտրություն կա:

Ծաղիկների նշանակությունը հայկական մշակույթում

Բոլորին հայտնի է, որ հայերը սիրում են զվարճանալ, հետևաբար հայկական հարսանիքները չի կարելի շփոթել այլ տոնախմբության հետ։ Հայկական հարսանիքները տարբերվում են շքեղ զգեստներով և հիասքանչ ծաղկային ձևավորմամբ՝ միմիայն ամենաթարմ ծաղիկներից կազմված։ Սա է պատճառը, որ հայկական շուկայում ծաղիկների և ծաղկային կոմպոզիցիաների մեծ տեսականի կա՝ հարմար ցանկացած ճաշակի:

Ընկերական խորհուրդ. Արժե՞ արդյոք ծաղիկներ նվիրել:

Արժե՛: Մի՛ վախեցեք արտահայտել ձեր զգացմունքները ձեզ շրջապատող կանանց հանդեպ: Մի՛ վախեցեք տարբերվել ուերջանկացնել, վախեցեք կրկնվել:

Մոլորակի գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար ծաղիկներ պատվիրելու մտքից հետո կարող է հարց առաջանալ՝

Որտեղի՞ց պատվիրել ծաղիկներ։

Պատվիրեք ծաղկեփունջ Ձեր սիրելիի համար Mon Amie ծաղկի և դիզայնի բուտիկից և հնարավորություն ստացեք առաքել Ձեր նվերը Հայաստանի ցանկացած կետ։ Գործում է առաքում 24/7։ Mon Amie ծաղկի սրահի հետ կրկնության ռիսկը չի սպառնում ձեզ: