Մենք ընդունում ենք
Delivery
0 զամբյուղում

Ինչպիսի Ծաղիկներ Կարելի է Նվիրել Ուսուցիչին Հայաստանում

23 Օգոստոս 2019

Սեպտեմբերի 1-ը ուսանողների և աշակերտների համար հիանալի առիթ է, որպեսզի գեղեցիկ ծաղկեփունջ նվիրեն իրենց սիրելի ուսուցիչներին, որի միջոցով կարտահայտեն իրենց երախտագիտությունը և կլուսավորեն նրանց օրը:

Այդ օրը լավագույն միջոցն է գնահատելու նրանց ծանր և նվիրված աշխատանքը:

Եթե այս տարի ցանկանում եք թարմ և օրիգինալ ծաղիկներ նվիրել, ապա Mon Amie սրահն առաջարկում է լավագույն ծաղիկների տեսականին:

Հոլանդական կակաչներ

Կակաչների բազմազանությունը ծաղկեփնջին հաղորդում է ջերմություն և սեր: Կակաչների գունագեղ ծաղկաթերթերը խորհրդանշում են սեր, հարստություն, սպիտակը՝ ներողմտություն, իսկ վարդագույնը՝ վստահություն:

Այնուամենայնիվ, ցանկացած կակաչ հիանալի նվեր է ուսուցիչների համար:

Քնքուշ խոլորձներ

Եթե ցանկանում եք նվիրել ծաղիկներ, որենք կապրեն ավելի երկար, քան մյուսները, ապա գնեք խոլորձներ, որոնք հայտնի են իրենց երկարատև կյանքի տևողությամբ:

Խոլորձների սպիտակ գույներն էլեգանտ են իրանց պարզությամբ, վարդագույնը՝ կանացիությամբ, իսկ դեղինը՝ բարեկամությամբ:

Նուրբ Վարդեր

Վարդերը իդեալական նվեր են եղել հարյուրավոր տարիներ և կատարյալ են ուսուցչուհիների համար ՝ իր կանացի բնույթի շնորհիվ:

Վարդի յուրաքանչյուր գույն տարբեր իմաստներ ունի, օրինակ կարմիրն ու սպիտակը խորհրդանշում են սերը, խոնարհությունն ու անմեղությունը, դեղինը՝ բարեկամությունը, ուրախությունը, իսկ վարդագույնը գնահատանք և հիացմունք է արտահայտում:

Յուրաքանչյուր ուսուցչի համար վարդի մեկ ցողունը բավարար կլինի, որպեսզի զգա ձեր երախտագիտությունն ու սերը:

Գունագեղ Ֆրեզիաներ

Ֆրեզիա ծաղիկը աճել է Հարավային Աֆրիկայում և պատկանում է Իրիս ընտանիքին, այն ունի գրեթե 14 տեսակ:

Ֆրեզիան խորհրդանշում է բարեկամությունը, անմեղությունը, մայրական սերն ու վստահությունը: Այս ծաղիկները սիրված են և օգտագործվում են ծաղկեփնջերի ձևավորման ժամանակ :

Mon Amie ծաղկի և դիզայնի բուտիկը կօգնի ձեզ ձեռք բերել տարատեսակ գեղեցիկ ծաղկեփնջեր Ձեր սիրելի ուսուցչի համար: Կարող եք տեսնել մեր առաջարկները առցանց խանութում: