Մենք ընդունում ենք
Delivery
0 զամբյուղում

6 հարսանեկան թրենդներ Հայաստանում 2019–ի համար

12 Փետրվար 2019

Հարսանիքը մարդկանց կյանքի ամենակարևոր իրադարձություններից մեկն է, հետևաբար այն պետք է կազմակերպել բարձր մակարդակով:

Ստորև ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը հարսանեկան թրենդներ, որոնք շատ հայտնի են ամբողջ աշխարհում և կօգնեն Ձեզ կազմակերպել Ձեր հարսանիքը լավագույն ձևով:

1. Նվերների տուփեր

Նվերների տուփերը շատ հայտնի են լինելու 2019–ին, քանի որ նրանք իսկապես հիթ էին 2018–ին:

Հարսանիքի կազմակերպմամբ զբաղվող ընկերությունները հեշտացրել են այս թրենդի իրականացումը՝ առաջարկելով գեղեցիկ նվերների տուփեր, որոնք լցված են քաղցրավենիքով: Կարող եք նվիրել դրանք խաչեղբայրներին, հարսնաքույրերին, հյուրերին:

2. Հարսանիքի անցկացման փոքր վայրեր

Փոքր, հարմարավետ և պարզ վայրը գայթակղիչ է: Գտեք մի փոքր տուն կամ եկեղեցու բակ, որն իր մեջ կամփոփի ոչ միայն օրվա ողջ էներգիան, այլ նաև հարմարավետ ու մատչելի կլինի:

Հարսանիքի անցկացման համար փոքր վայերերը չափազանց թրենդային են 2019–ին, սակայն եթե Դուք տիպիկ հայ եք, ապա դժվար կլինի հետևել այս նորաձևության թրենդին:

3. Խաչեղբայրներ և հարսնաքույրեր

Արդեն բավականին տարածված է շատ խաչեղբայրներ և հարսնաքույրեր ունենալը, և նրանց հետ արված նկարները ուղղակի հրաշալի են: Դրանից բացի Ձեր կյանքի ամենակարևոր օրերից մեկը Դուք պետք է անցկացնեք լավագույն ընկերներով շրջապատված:

4. Ադամանդյա մատանի

Ոսկյա մատանիները այլևս կորցրել են իրենց գայթակղությունը որպես հարսանեկան մատանի: Այժմ ադամանդակուռ մատանիներն են թրենդային: Գաղտնիք չէ, որ հարսնացուները սիրում են ադամանդներ, որովհետև նրանք փայլուն են, գլամուրային և կարող են լինել տարբեր չափսերի և ձևերի:

5. Թղթե զարդարանքներ

Թղթե զարդարանքները պարտադիր են հարսանիքների ժամանակ 2019–ին: Հարսանիքը հրաշալի է անցնում, երբ գունավոր թղթային կտորները զարդարում են այն: Հավատացեք, արժե օգտագործել այս զարդարանքները հարսանիքի ժամանակ:

6. Ծաղիկներ

Ինչպես միշտ, այժմ էլ ծաղիկները հարսանիքի անբաժան մասն են կազմում: Բացի հարսնացուի ծաղկեփնջից, պետք է մտածել նաև հարսանիքի ծաղկային ձևավորման մասին: Ինչը կարող է լինել ավելի գեղեցիկ, քան ծաղիկներն ու հարսնացուն:

Ո՞ւմ վստահել այս պատասխանատու գործը

Եթե Դուք փնտրում եք որևէ ընկերություն, որը կվերածի Ձեր հարսանիքը իրական հեքիաթի, ապա դիմեք մեզ՝ «Մոն Ամի» ծաղկի և դիզայն սրահ: 

Վստահեք մեզ Ձեր հարսանեկան ձևավորումն ու ֆուրշետը, և երջանիկ եղեք: