Մենք ընդունում ենք
Delivery
0 զամբյուղում

Հարսանեկան ջահերի ձևավորում | Հարսանեկան ձևավորում

22 Ապրիլ 2019

Դժվար է պատկերացնել ավելի նշանակալից օր, քան հարսանիքն է։ Այնուամենայնիվ հարսանեկան ձևավորումը բավականին հոգնեցուցիչ աշխատանք է նորապսակների համար։

Մեծ ուշադրություն է պետք դարձնել սրահի ձևավորմանը, որի անքակտելի մասն է կազմում ջահերի ձևավորումը։

Ջահերի ձևավորման ավանդույթը մեզ է հասել արևմուտքից։ Կաթոլիկ ավանդույթների մեջ ներառված է նաև եկեղեցու ու հարսանեկան կամարի ձևավորումը ծաղիկներով։

Ծաղկային ջահեր

Լամպերը ձևավորելու ամենահայտնի լուծումը ծաղկային ձևավորումն է։ Ծաղիկները ամրացվում են ջահին ժապավեններով։

Ջահերը պետք է ձևավորված լինեն կա՛մ ամբողջությամբ, կա՛մ միայն դրա մի մասը: Ամեն ինչ կախված է Ձեր երևակայությունից։

Ծաղկային պսակներ

Ծաղկային պսակներն էլ ոչ պակաս հետաքրքիր ու յուրիօրինակ են հարսանյաց արարողության ձևավորման գործընթացում։ Ծաղկային պսակներ բերել ու տեղադրելը սրահում ավելի հեշտ է, քան ծաղկային ձևավորում կազմակերպելը։

Բյուրեղապակին ու ծաղիկները

Ծաղիկների ու ապակու համադրությունը հիանալի արդյունք է ապահովում։ Ծաղիկների թերթիկների ու բյուրեղապակու արտացոլանքը կհիացնի բոլոր ներկա գտնվողներին։

Առաստաղից կախված ծաղիկներ

Առաստաղից կախված ծաղիկները հիանալի լրացում են հարսանեկան ձևավորմանը։ Հնարավոր է ձևավորել հարսանեկան սեղանները նույնանման գույներով և երանգներով։

Ծաղկային ճանապարհ

Առաստաղի ձևավորմանը հաջորդում է նորապսակների անցման ճանապարհի ծաղկային ձևավորումը։ Այս տեսակի ձևավորումը հատուկ է կաթոլիկ ավանդույթներին։

Եթե որոշել եք գրանցել Ձեր ամուսնությունը բնության գրկում, վրանում կամ ուրիշ այլ տեղ, ապա ծաղկային ձևավորումը իդեալական լուծում է։ Ծաղիկները կուղեկցեն նորապսակներին դեպի խորհան, որտեղ նրանք կերդվեն հավատարիմ լինել միմյանց հավետ։

Հարսանեկան ձևավորում Հայստանում

Mon Amie ծաղկի և դիզայնի բուտիկը պատրաստ է ստանձնել Ձեր հարսանեկան արարողության պատասխանատու աշխատանքը։ Մեր մասնագետները գիտեն, ինչպես զարմացնեն Ձեզ։

Վստահեք Ձեր հատուկ օրվա ձևավորումը մարդկանց, ովքեր սիրով ու նվիրվածությամբ կկատարեն իրենց աշխատանքը։