Մենք ընդունում ենք
Delivery
0 զամբյուղում

Սուրբ Վալենտինի օրվա լավագույն նվերը Հայաստանում

29 Հունվար 2019

Երիտասարդներն ամբողջ աշխարհում նշում են Սուրբ Վալենտինի տոնը․ նրանք շնորհավորում են միմյանց, նվիրում նվերներ ու բացիկներ։

Հայաստանում սիրո տոն է համարվում Սուրբ Սարգսի տոնը, սակայն հայերը նշում են և՛ Սուրբ Վալենտինի, և՛ Սուրբ Սարգսի տոնը։

Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը

Սուրբ Վալենտինի տոնը Հայաստանում նշվում է նույնքան շուքով, ինչպես և Սուրբ Սարգսի տոնը։ Սուրբ Սարգիս եղել է հայ զորավար, ով ապրել է 285-337 թվականներին։ Նա հայ ժողովրդի ամենասիրելի սրբերից մեկն է։

Հայող պատմությունը լի է սրբերով, և հարց է առաջանում, ինչու՞ հենց սուրբ Սարգիսը դարձավ սիրո բարեխոս։

Լեգենդը

Այս հարց պատասխանը կարելի է գտնել ուսումնասիրելով Սուրբ Սարգսի մասին լեգենդը, որտեղ պատմվում է, որ Սարգիսն իր զորքով հետ էր վերադառնում տուն հաղթանակած ու նրա պատվին որոշվում է խնջույք կազմակերպել թագավորական պալատում։

Կայսրը, ով ատում էր քրիստոնյաներին, կարգադրում է 40 աղջիկների սպանել զինվորներին, երբ նրանք քուն մտնեն։

Աղջիկները կատարում են կայսեր հրամանը, և միայն աղջիկներից մեկը, ով հմայվում է Սարգսի գեղեցկությամբ, չի կարողանում սպանել նրան, այլ փոխարենը համբուրում է նրան։

Առաջին հայացքից սիրահարվելով՝ նրանք փախչում են քաղաքից։ Այսպիսով ստացվում է, որ սերը փրկում է սուրբ Սարգսի կյանքը։ Այդ պատճառով նա համարվում է սիրո բարեխոս։

Սիրո տոնի լավագույն նվերը

Միևնույն է Դուք որոշել եք նշել Սուրբ Սարգսի, թե Սուրբ Վալենտինի տոնը, Ձեզ նվեր է անհրաժեշտ։ Mon Amie ծաղկի և դիզայնի բուտիկը առաջարկում է տարատեսակ հետաքրքիր ծաղիկներ ու ծաղկեփնջեր Ձեր սիրելիի համար։

Ինչը կարող է ավելի հիանալի նվեր լինել, քան յուրահատուկ ծաղկեփունջը կնոջ համար։

Տոնեք սիրահարների օրը Mon Amie ծաղիկներով։