Մենք ընդունում ենք
Delivery
0 զամբյուղում

Ծաղիկների գործածման անսպասելի եղանակներ

26 Հունիս 2020

Մենք սովոր ենք այն փաստին, որ ծաղիկները սովորաբար կատարում են գեղեցիկ նվերի կամ դրա լրացման գործառույթը: Մինչդեռ, շատ ծաղիկներ կարող են կատարել բոլորովին անսովոր գործառույթներ:

18-րդ դարի սկզբում գիտնական Կարլ Լինյին հայտնաբերեց ծաղիկների միջոցով ժամանակը «զգալու» ունակությունը, իսկ 1720 թ.-ին Շվեդիայի Ուպսալա քաղաքում ստեղծեց ծաղիկներից պատրաստված աշխարհի ամենաառաջին ժամացույցը: Այս ժամացույցի մեջտեղի հատվածը բաժանվեց մասերի, որոնցից յուրաքանչյուրում աճում էին նույն տեսակի ծաղիկները: Նրանց օգնությամբ հնարավոր եղավ որոշել ժամանակը: Այսօր նման ծաղկային ժամացույցներ կան գրեթե բոլոր խոշոր քաղաքներում: Եվ չնայած ծաղիկների հիմնական նպատակը մնում է նույնը` դրանք աճեցվում են ծաղկեփնջեր պատրաստելու համար, ժամանակակից մարդիկ ավելի ու ավելի շատ են գտնում ծաղիկներն օգտագործելու այլ եղանակներ: Եվ նրանք, ովքեր ցանկանում են պատվիրել պարզապես գեղեցիկ փունջ, կարող են օգտվել Monamie ծաղիկների առաքման բուտիկից։

Ծաղիկների գործածման տարբեր եղանակներ

Շատ երկրներում ծաղիկները ավելացվում են սննդի մեջ: Որոշ եվրոպական երկրների բնակիչներ կալենդուլայի կամ վաղենակի տերևները ավելացնում են ապուրների մեջ։ Մեքսիկայում սննդի մեջ ավելացվում են գեորգենու պալարները: Չինաստանում մարդիկ ուտում են շուշանի սոխուկը, իսկ ալյուրին ավելացնում են լոտոսի մանրացված արմատները, կամ պարզապես նրանցից ապուրներ են պատրաստում: Ֆրանսիայում մանուշակները օգտագործվում են դոնդող պատրաստելու համար: Ճապոնիայում խատուտիկը օգտագործվում է աղցանների մեջ, և նույնիսկ որպես սուրճի փոխարինող:

Որոշ գիտնականներ ծաղիկներ են օգտագործում երկրաբանության և աշխարհագրության մեջ տարբեր տեսակի գիտական հետազոտությունների համար: Ծաղիկների որոշ տեսակներ ունեն հանքավայրեր հայտնաբերելու ունակություն: Շուշանների որոշ տեսակներն աճում են այն հողերի վրա, որոնք պարունակում են կրաքար, մանուշակները` ցինկ պարունակող հողերի վրա, քնախոտը՝ նիկել և կոբալտ պարունակող հողերի վրա:

Բայց զգո՛ւյշ եղեք: Ոչ բոլոր ծաղիկներն են ուտելու համար նախատեսված․ որոշները շատ թունավոր են և կարող են ալերգիա առաջացնել այն մարդկանց մոտ, ովքեր զգայուն են ծաղկափոշու նկատմամբ։

Ինչպե՞ս օգտագործել ծաղիկները խոհարարության մեջ

Լոլիկի հյութը գորսի ծաղիկներով խթանում է ստամոքսահյութի սեկրեցիային: Փշավոր կապարի հատիկները, որոնք պահպանվում են աղի մեջ, օգտագործվում են պիցցաներ և տարտեր պատրաստելու համար, որոնք էլ իրենց հերթին շատ լավ են համադրվում մսի հետ։

Ահա մի աղցան, որը պատրաստվում է բարակ կտրատված արտիշոկներով, խաշած ծովախեցգետիններով, կիտրոնի հյութով, աղով և պղպեղով, մատուցվում է կտտկենու ծաղիկների հետ։ Դրանք կերակուրին տալիս են յուրահատուկ համ ու հոտ:

Ցուկկինիի ծաղիկները և վարունգի տերևները, ակացիայի ծաղիկները, վիստերիան, սամբուկան և վայրի մանուշակները հիանալի են խմորային ուտեստների մեջ, հատկապես տապակելու դեպքում։

Շատ հաճախ ծաղիկները օգտագործվում են նաև ձկնային ուտեստներ պատրաստելու համար: Նրանք շեշտում և հարստացնում են համը: Օրինակ ՝ կոճապղպեղի և հասմիկի սոուսով հեյք ձկան ֆիլեն, որը զարդարվում է թարմ հասմիկի ծաղիկներով և զաֆրոնով։

Ավելի պարզ և արագ տարբերակներ՝

  • թրաձկան սթեյք հրեշտակաբույսի հետ;
  • տապակած տափակաձուկ վայրի մանուշակներով;
  • շոգեխաշած անչոուսներ գինու մեջ և մարինացված պեպպոնիի, սխտորի և մաղադանոսի հետ

Աղանդերներից ամենահամեղները՝

  • շամպայնով և մրգահյութով, ազնվամորու և հասմիկի ծաղիկներով սորբետ;
  • վարդի դոնդող և պասիտո գինի;
  • ծաղկային դոնդող (կալենդուլա, վարդի ծաղկաթերթեր, մանուշակներ, վայրի ծաղիկներ և ազնվամորի):

Այսպիսով, դուք կարող եք զգալ ոչ միայն համ ու հոտ, այլև առաջին հերթին անհավանական գեղագիտական ​​հաճույք:

Նարնջի ծաղիկներից պատրաստված ջուրը շատ նուրբ համ է հաղորդում բիսկոտիներին, իսկ մանուշակները օգտագործվում են տորթերի և մարմելադների զարդարման համար:

Չմոռանանք նաև մեղրի մասին, որը բուժիչ ազդեցություն է ունենում մարդու մարմնի վրա: Մեղրի առավել անուշահոտ տեսակներ են շագանակի մեղրը, ակացիայինը և ծաղկային տեսակները:

Մի բաժակ կաթը հիացինտի ծաղիկներով հանգստացնում է մարմինը; հասմիկի թեյն օգնում է պայքարել սթրեսի դեմ. փիփերթի ծաղիկներով և երիցուկով թեյը հանգիստ քուն է պարգևում:

Վերջապես, հարկ է նշել, որ գեղեցիկ ծաղկամանով ճաշասենյակի սեղանի վրա ծաղիկների հիասքանչ փունջը կբարելավի տրամադրությունը սեղանի շուրջ գտնվող բոլոր մարդկանց մոտ։