Մենք ընդունում ենք
Delivery
0 զամբյուղում

2020-ի գերժամանակակից ծաղիկները

14 Փետրվար 2020

2019 թվականը հիանալի տարի էր ծաղկաբուծության՝ ֆլորիստիկայի համար, իսկ 2020 թվականն էլ ավելի խոստումնալից է թվում։

Տարին հատկապես ընդգրկուն է լինելու պալիտրային բևեռային միտումների շնորհիվ․ արդիական են լինելու և՛ չեզոք, և՛ վառ գույները։

Ինչպիսին էլ լինի ձեր անձնական ճաշակը, ծաղիկները անհատականությունն արտահայտելու և փոքրիկ երջանկություն տարածելու հիանալի միջոց են , թե՛ որպես նվեր, թե ՝ տան զարդարանք։

Փնտրում եք գեղեցիկ ծաղկեձունջ, որը կհամապատասխանի 2020-ի ծաղկի շուկայի ամենահերաքրքիր միտումնե՞րին։ Սկսած հոտից մինչև գույն և ոճ, սրանք են այն ծաղկային միտումները, որոնց մասին պետք է իմանաք:

Չեզոք և Փափուկ

2020-ի գունային տենդենցներից մեկը փափուկ, չեզոք և միևնույն ժամանակ ջերմ պալիտրան է: Մեզանից շատերը կայունության և օրգանական արտադրության սիրահար են։ Այս մարդիկ նախընտրում են բնական երանգների ծաղիկներ: Կա մի առանձնահատուկ երանգ ՝ հայտնի «նեո-մինթ» անունով, որը նկարագրվում է որպես «թթվածնային, թարմ երանգ» և ակնկալվում է, որ այն շատ հանրաճանաչ կդառնա 2020 թ․-ին: Այս ծաղիկներից են հորտենզիան կամ դրախտավարդը, քրիզանտեմը կամ աստղածաղիկը, և լիսիանթուսը կամ իռլանդական վարդը:

70-ականներից ոգեշնչված վառ գույներ

Ինչպես գերհրապուրիչ նեյտրալները, այնպես էլ վառ գունային պալիտրան ավելի ու ավելի մեծ ճանաչում է ստանում։ Ոգեշնչված 70-ականների վառ գույներով ՝ ինչպես նորաձևության, այնպես էլ ինտերիերի դիզայներները խթանում են Ծաղկային ուժի տասնամյակը: Մտածեք համարձակ, աշխույժ և գերյուրահատուկ գունային համադրությունների մասին: Այսպիսի ծաղկեփնջերը, անկասկած, ուրախություն են պարգևում ձանձրալի ձմեռային օրերին: Այսպիսի ծաղիկների լավ օրինակներն են էկզոտիկ տերևները, արևադարձային ծաղիկները, անթուրիումը և գերբերան։

Ֆունկցիոնալ ծաղիկներ

2019-ի նոյեմբերին ինտերնետ-ծաղկավաճառները ստեղծեցին ծաղկեփնջեր, որոնք կօգնեին թեթևացնել ձմեռային մելամաղձոտությունը: 2020-ին մեծ տարածում կունենան այն բույսերն ու ծաղիկները, որոնք հայտնի են իրենց բուժական կարողություններով՝ առանձնապես օդը մաքրելու ունակություններով։ Դրանց վառ օրինակն են ՝ Էկվադորյան վարդերը, արևածաղիկները և տրախելիումները։

Մինիմալիստական ոճավորում

Երբ խոսքը վերաբերում է տանը մեր ծաղկեփնջերը ոճավորելուն, ապա 2020 թվականին պարզությունը կլինի միտման հիմնական շարժիչներից մեկը: Այսպիսի ծաղկեփնջերը կարող են ներառել լիսանթուսներ, գիպսոֆիլիաներ և խոլորձներ։

Հզոր բուրմունքներ

Թվում է, թե 2020-ի ծաղկային տենդենցները միայն արտաքին տեսքի մասին չեն։ Մեզանից շատերը հիշողությունների բույրեր են որսում: Բույրի ուժգնությունը ապահովող ծաղիկերն են ֆրեզիաները, նարգիզները, վարդերն ու յասամաններ:

Որպես նվեր, ծաղկեփունջ նվեր ստանալը հիանալի է: Աըդ գույները ձեր տանը տալիս են ավելի երջանիկ մթնոլորտ, իսկ հոտերը բերում են գարնան և ամառվա հիշողություններ: Ավաղ՝ ծաղկեփնջերը երկար չեն դիմանում, մի քանի օր հետո դրանց տեսքը փոխվում է, այնուհետ դրանք թոշնում են , իսկ հետո՝ հայտնվում աղբամանի մեջ։

Այս քայլերին հետևելով, դուք կարող եք վստահ լինել, որ ձեր ծաղկեփունջը կպահպանի իր թարմությունը մինչև 3 շաբաթ։

- Օգտագործելուց առաջ անպայման լվացեք ծաղկամանը:

- Օգտագործեք դանակ, որպեսզի ցողունը անկյունագծորեն կտրեք յուրաքանչյուր երեք օրը մեկ անգամ:

- Խուսափեք ցողունները ձեռքով կոտրելուց:

- Ջուրը փոխեք ամեն օր:

- Օգտագործեք միայն գոլ ջուր:

- Հեռացրեք բոլոր այն տերևները, որոնք ջրի մեջ են մնում։

- Մի թողեք ծաղկամանը արևի ուղիղ ճառագայթների տակ, օդափոխիչի կամ մրգերի ամանի կողքին։

Ծաղիկները հիասքանչ են և յուրաքանչյուր իրավիճակում կարող են օգտակար համարվել: Մեր օրերում ցանկացած տոնի կապակցությամբ ծաղկեփունջ գտնելը չափազանց հեշտ է։ Դուք կարող եք ծաղկեփունջ պատվիրել առցանց և այն անձամբ նվիրել ձեր լիրելիին տանը: Սրա հետ մեկտեղ, համոզվեք, որ նա իրեն  առանձնահատուկ կզգա այդ օրը: Կան բազմաթիվ եղանակներ, որոնց միջոցով դուք կարող եք հասնել դրան:

Առաջին հերթին ծաղկեփնջի մեջ չմոռանաք դնել անհատականացված նամակը։ Անհատականացված նամակները կարևոր են, եթե ծաղկեփունջը նվիրում եք ձեր զուգընկերոջը: Այսպիսով, հիշեք, եթե ծաղիկներ եք ուղարկում կամ անձամբ նվիրում ձեր զուգընկերոջը, ապա պետք է անպայան անհատականացված նամակ ավելացնեք և կատարեք այն հատուկ ձևով:

Մենք գիտենք, որ ձեր զուգընկերը ձեզ համար առանձնահատուկ է: Թույլ տվեք նրան իմանալ, թե որքան առանձնահատուկ եք զգում, երբ նրա կողքին եք, և նա կսկսի ավելի շատ գնահատել ձեր սերն ու ջերմությունը: Եթե դուք ինչ-ինչ պատճառներով բացակայելու եք քաղաքից, կամ ուղղակի չեք կաողանալու լինել ձեր սիրելիի կողքին, ապա ծաղիկներն առցանց ուղարկելը հիանալի լուծում կլինի։

Եթե որոշեք առցանց ծաղիկներ պատվիրել, ապա դուք պետք է որոշ հետազոտություններ կատարեք ծաղիկների տեսակը հասկանալու համար։ Եթե չեք կարողանում կողմնորոշվել, ապա դիմեք Monamie ծաղիկների օնլայն վաճառքի սրահ և մենք հաճույքով կօգնենք ձեզ։