Մենք ընդունում ենք
Delivery
0 զամբյուղում

Ամենաերկարակյաց ծաղիկները

11 Նոյեմբեր 2019

Իհարկե կան ոչ շատ պահանջկոտ բույսեր, որոնք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ իրենց գեղեցկությամբ, առանց շատ ջանքերի, բայց միևնույն է եթե դուք ցանկանում եք, որ այդ ծաղիկները երկար ուրախացնեն ձեզ ապա դուք ստիպված եք մի փոքր ուշադրություն դարձնել դրանց մեծամասնությանը: 

Երկարակյաց ծաղիկների վարկանիշային ցուցակ

Լավագույն երկարակյաց վարդերը

Դու հավանաբար կարծում եք, որ որպես կանոն, վարդերը ամենապահանջկոտն են այս հարցում: Այո դա այդպես է, նրանք պահանջում են որոշակի պայմաններ, բայց դա նաև կախված է այն վայրից, որտեղից է վարդը բերվել: Վարդերը ոչ միայն կարող են ձեզ ուրախացնել իրենց տեսքով, այլն նաև հաճելի հոտով: Վարդրը սկսում են թոռոմել միջինը 5-7 օր հետո: Կա մի քանի տեսակ, որոնք դիմանում են մինչև 2 շաբաթ, բայց դրանք շատ հազվադեպ հանդիպող են:

Հրաշալի նարգիզ և դրախտավարդ

Այս գեղեցիկ ծաղիկները կուրախացնեն ձեզ առանց թոռոմելու նշանների 7-8 օրվա ընթացքում:

Գերբերա

Գերբերան նույնպես պետք է մնա թարմ մոտ մեկ շաբաթ, բայց ցողունի կառուցվածքի յուրահատկությունները հաշվի առնելով դրանք պետք է լավ մշակված լինեն ֆլորիստի կողմից:

Քաջվարդ, ալստրեոմերիա, շուշան, վարդակակաչ և երիցուկ

Դուք կվայելեք այս ծաղիկների գեղեցկությունը մոտ 10 օր:

Աննկարագրելի Հիրիկ

Միջինը հիրկի մեկ ծաղիկը ապրում է մեկ օր, բայց քանի որ ցողունի վրա առկա են մեծ քանակությամբ ծաղիկներ, այդ պատճառով բույսը անընդհատ թարմանում է և այն ձեզ կծառայի մոտ 8-10 օր:

Աստղածաղիկ, հակինթ, ֆրեեզիա, կալլա, գիպեաստրում

Այս ծաղիկները կբարձրացնեն ձեր տրամադրությունը 2 շաբաթվա ընթացքում: Սակայն հարկավոր է անընդհատ հետևել տերևներին և ճիշտ ժամանակին կտրել դրանք:

Հրաշալի խոլորձ 

Խոլորձի մի քանի տեսակ կարող են պահպանել թարմությունը և գեղեցկությունը 2.5 շաբաթվա ընթացքում:

Մեխակ

Մեխակը իրոք կարելի է համարել ամենականգուն երկարակյաց ծաղիկներից մեկը: Մեխակի յուրահատկությունը այն է որ այն չի տանում այլ ծաղկի հետ մոտիկություն: Միայն մեխակներից բաղկացած փունջը կդիմանա 3 շաբաթ առանց թոռոմելու նշանների:

Ցնցող քրիզանտեմ

Քրիզանտեմի փունջը կդնիմանա մոտ 30 օր (եթե ծաղիկները թարմ կտրված և ճիշտ մշակված են): Բացի դրանից չմոռանաք ամենօր փոխել ջուչը, քրիզանտեմները սիրում են մաքուր ջուր:

Խանութներում և շուկաներում դուք հաճախ կարող եք հանդիպել ոչ թարմ ծաղիկների: Mon Amie Ծաղիկների առցանց առաքման խանութում, ձեր պատվերի համաձայն, մենք կպատրաստենք փունջ, ամենաթարմ և երկարակյաց ծաղիկներից:

Ամեն ինչ կդառնա ավելի հեշտ եթե դուք որոշեք պատվիրել փունջ Mon Amie Ծաղիկների առցանց առաքման խանութից: Առանց աշխատավայրը լքելու դուք կարող ենք ընտրել ձեր նախընտրած ծաղիկը մեր տեսականուց և ստանալ այն անվճար առաքման միջոցով: