Մենք ընդունում ենք
Delivery
0 զամբյուղում

Ամենառոմանտիկ և էլեգանտ ծաղիկները

24 Դեկտեմբեր 2019

Գեղեցիկ ծաղիկները զարդարում էին տները երկար դարերի ընթացքում, օգտագործվում էին, որպես նվեր ուշադրություն ցուցաբերելու համար և նույնիսկ որպես հագուստի ու սանրվածքի զարդարանք:

Ծաղիկների բույրը և տեսքը ոգեշնչում է մեզ և հաճախ մենք դրանք օգտագործում ենք տների, այգիներ զարդարման համար իսկ օծանելիքագործները՝ շքեղ օծանելիքներ պատրաստելու: Պատկերացրեք ինչպիսին կլիներ աշխարհը առանց ծաղիկների՝ տհաճ, տխուր և անհետաքրքիր: Mon Amie Armenia ծաղիկների առցանց առաքման սրահը ներկայացնում է ամենառոմանտիկ և էլեգանտ ծաղիկները:

Ամենահրաշալի ծաղիկները հանդիպման համար

Ստրելիցիա

Այս յուրօրինակ ծաղիկը հաճախ անվանում են «դրախտային թռչուն» իր յուրօրինակ տեսքի և վատ գույնի պատճառով: Ուշադիր նայելիս ծաղիկը գերում է իր յուրահատկությամբ և գեղեցկությամբ: Հենց բույսը բավականին բարձր է և կարող է հասնել 1.5 մետրի, ծաղիկը նույնպես մեծ է: Դրախտային թռչունը աճում է Հարավային Աֆրիկայում և դրանից շատ օգտվում են ֆլորիստները:

Վարդ

Վարդերը ամենահայտնի ռոմանտիկ ծաղիկներից են աշխարհում: Որպես գեղեցիկ սիրային ծաղիկ վարդերը գնահատվում են դարեր ի վեր: Դրանք խորհրդանշում են տարբեր բաներ կախված գույնից: Վարդերը էկզոտիկ չեն և աճում են գրեթե ամենուր և դրանք սիրում են իրենց գեղեցկության և բույրի համար:

Խոլորձ

Խոլորձը համարվում է հայտնի սենյակային խաղին, որը գնահատվում է իր գեղեցկության համար: Չնայած լայն տարածված կարծիքի, դրանք շատ հեշտ ադապտացվում են և կարող են աճել բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից: Նրանց բազմազանությունը զարմացնում է և թվում է թե ստեղվծած են մարդու կողմից այլ ոչ թե բնության: Սակայն խոլորձի տարբեր տեսակներ իսկապես կարելի է գտնել միայն ծաղկասերների պատուհանագոգերին կամ ջերմոցներում: Մի քանի դար առաջ այս ծաղիկները համարվում էին հազվադեպ հանդիպող և շատ արժեքավոր:

Հակինթ

Այս գարնանային ծաղիկները զարդարում են այգիները ամբողջ աշխարհում: Ֆլորիստների շնորհիվ այսօր մենք կարող ենք վայելել այդ ծաղիկները ամբողջ տարվա ընթացքում: Դրանք շատ յուրահատուկ և զգայուն ծաղիկներ են: Եթե կտրեք ապա հակինթը շուտ կկորցնի իր բույրը և տեսքը, այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում գնել հակինթը ծաղկամանի մեջ:

Գազանիա

Գազանիան շատ գեղեցիկ ծաղիկ է բազմաթիվ թերթիկներով, որոնք կգերեն ձեր երևակայությունը: Հարավային Աֆրիկայում այս ծաղիկը անվանում են «գանձերի ծաղիկ», հնարավոր է, գույների բազմազանության, երանգների համադրության և տերևներին յուրօրինակ նախշերով:

Կալլա Շուշան

Հիմնականում այն կարելի է գտնել ծաղկամաններում կամ ամուսնական ծաղկեփնջերում: Կալլա Շուշանների բնական միջավայրն է ճահիճը կամ ջրամբարների ափամերձ տարածքները: Եվ ո՞վ կպատկերացներ, որ այսպիսի գեղեցկություն կարելի է հանդիպել ճահիճներում:

Կալլա Շուշանի ծաղիկը համարում են յուրահատուկ իր տեսքի շնորհիվ: Այն նաև առանձնանում է իր երանգների բազմազանությամբ: Բացի սպիտակ գույնից հանդիպում են վարդագույն, ծիրանագույն, նարնջագույն, կանաչ և  դեղին երանգներ:

Ծաղիկները ամենագեղեցիկ և ամենապարզ միջոցն են զգացմունքները արտահայտելու համար: Բուրավետ և գեղեցիկ, նրանք  կարող են բարձրացնել գրեթե բոլորի տրամադրությունը: Ծաղիկները կարող են առաջացնել երջանկության զգացողություն, հանել սթրեսսը, նույնիսկ թուլացնել ցավը և օգնել հաղթահարել զայրույթը:

Հուսով ենք, որ ձեզ դուր կգա մեր հոդվածը: Mon Amie ծաղկի սրահի կայքում դուք կարող եք գտնել ուրիշ այլ հետաքրքիր և օգտակար նյութեր ծաղիկների մասին: