Մենք ընդունում ենք
Delivery
0 զամբյուղում

Ծննդյան ծաղիկների և փուչիկների առաքում Հայաստանում 24/7

07 Հունիս 2018

Երեխայի ծնունդը հրաշք է, և բոլորը փորձում են նորաթուխ մայրիկին երջանկացնել ու զարմացնել իրենց նվերներով:

Այս հոդվածը կօգնի Ձեզ հասկանալ, թե հիմնականում ինչպիսի ծաղիկներ ու փուչիկներ են նախընտրում նվիրել մայրիկներին:  

Ծաղիկներ և փուչիկներ տղա բալիկների համար

Տղա երեխայի համար նախատեսված ծաղիկներն ու փուչիկները մի փոքր տարբերվում են աղջիկ երեխայի համար նախատեսված ծաղիկներից և փուչիկներից: Առաջին տարբերությունը, որը մարդիկ հորինել են, դա գույնն է: Ընդհանուր առմամբ, մարդիկ նախընտրում են կապույտ գույնի ամենինչ տղա երեխայի համար: Նախընտրելի են փուչիկների կապույտ, կանաչ, մանուշակագույն և այլ տղայական գույներ:

Ծաղիկներ նորաթուխ մայրիկի ու տղա բալիկի համար

Ինչ վերաբերում է ծաղիկներին, ապա պետք է նշել, որ ծաղիկները կարող են տարբեր գույների լինել, սակայն ինչ վերաբերում է փաթեթավորմանը, մարդիկ նախընտրում են տղայի համար հարմար գույներ: Բայց եկեք չմոռանանք, որ գույները միևնույնն են նորածինների համար, և եկեք ընտրենք ծաղիկներ նորաթուխ մայրիկի ճաշակին համապատասխան:

Ծաղիկներ և փուչիկներ աղջիկ բալիկների համար

Ընդհանրապես մարդիկ նախընտրում են վարդագույն փուչիկներ և ծաղիկներ աղջիկների համար, բայց դա կարծրատիպերի հարց է, քանի որ չկա ոչ մի սահմանագիծ, որը բաժանում է կապույտ գույնն ու տղային աղջկա վարդագույն գույնից:

Ծաղիկներ նորաթուխ մայրիկի ու աղջիկ բալիկի համար

Աղջիկ բալիկի ու նորաթուխ մայրիկի համար ծաղիկներ ընտրելու այդքան էլ բարդ չէ, քանի որ երկուսն էլ իգական սեռի ներկայացուցիչներ են և կարելի է ծաղիկներ ընտրել ըստ մայրիկի ճաշակի:

Ծաղկային ձևավորումներ աղջիկ բալիկների համար

Դուք կարող եք պատվիրել ծաղկային ձևավորումներ Mon Amie ծաղկի և դիզայնի բուտիկից, և պարգևել Ձեր մտերիմներին հիանալի տրամադրություն: Մենք կօգնենք Ձեր բալիկի ծնունդը յուրահատուկ դարձնել և՛ մայրիկի, և՛ փոքրիկ արքայադստեր համար:  

Ծաղկային ձևավորումներ տղա բալիկների համար

Տղա բալիկի ծննդյան առիթով ծաղկային ձևավորում կազմակերպելը նույնպես հիանալի գաղափար է, և մենք կօգնենք Ձեզ իրագործել անհնարին թվացող Ձեր ծաղկային ֆանտազիաները:

Ծաղիկների եւ փուչիկների առաքում Հայաստանում 24/7

Մենք կօգնենք Ձեզ յուրաքանչուրի օրը առանձնահատուկ դարձնել: Կարող եք մեզ վստահել Ձեր ցանկացած ծաղիկների առաքումը Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում: Մենք բաց ենք 24 ժամ, շաբաթը յոթ օր:

Ոչինչ ավելի հրաշալի չէ, քան բալիկի ծնունդը: Դարձրեք այս օրն առանձնահատուկ և հիշվող նորաթուխ մայրիկի համար: