Մենք ընդունում ենք
Delivery
0 զամբյուղում

Առասպելներ և լեգենդներ ծաղիկների մասին: Ծաղկի սրահ Հայաստանում:

15 Մայիս 2019

Ծաղիկներ, ինչը՞ կարող է ուրախացնել աղջկան եթե ոչ ծաղկեփունջը: Ինչը՞ կարող է կենդանություն պարգևել ցանկացած տան ինտերիերին եթե ոչ տնական բույսերը ծաղկամանների մեջ: Ինչը եթե ոչ ծաղկաթումբը կլրացնի տնային այգիների պակասությունը: Սակայն շատ բույսեր ունեն տարբեր բուժիչ հատկություններ, որոնք հայտնի էին մեր նախահայրերին: Իսկ ինչպե՞ս են առաջացել ծաղիկների անունները: Շատերի գաղտնիքները պահված են իրենց պատմությունների մեջ:

Հին ժամանակներից մարդիկ ծաղիկներ էին աճեցնում ոչ միայն իրենց աչքերը ուրախացնելու համար այլ նաև այլ կարիքների համար: Դրանք օգտագործում էին բժշկության մեջ, չար աչքից պաշտպանվելու համար, խորանը և զոհասեղանները զարդարելու համար: Այդպես առաջացան առասպելներ ծաղկի և տերևների տարօրինակ տեսքի, սուր հոտի մասին: Մարդիկ փորձում էին օգտագործել բույսերը տարվա եղանակների փոփոխությունը, երկրի վրա կյանքի և մահվան միասնությունը բացատրելու համար:

Սովորաբար առասպելաբանության մեջ բույսերը համարվում էին պտղաբերության աստվածների ստեղծագործությունները, ում երկրպագում էին մարդիկ:

Հին Հունաստանում մարդիկ երկրպագում էին Դիմիդրային՝ պտղաբերության և հողագործության աստվածուհուն և Դիոնիսին՝ հողի պտղաբերության ուժերի աստծուն և գինեգործների հովանավորին:

Հին Հռոմում երկրպագում էին գեղեցկուհի Ֆլորային՝ ծաղիկների, ծաղկման, գարնան և պտղաբերության աստվածուհուն:

Հին Եգիպտոսում երկրպագում էին Նեֆերտում աստծուն:

Արևելքում հին իմաստունները ասում էին. «Եթե ուզում ես ամբողջ կյանքդ երջանիկ լինել, ծաղիկներ աճեցրու»:

Նույնիսկ ճապոնական դիցաբանության մեջ կարելի է գտնել տեղեկություններ, որ ծաղիկները հանդիսանում են մարդկային որակների (ազնվություն, տղամարդկություն, երիտասարդություն, ընկերություն) և տարվա եղանակների խորհրդանիշները: Քրիզանտեմը, սակուրան, բամբուկը և օրքիդեան ստացել են ճապոնացի պոէտների բարձր գնահատականը:

Հին Չինաստանում պիոնը ամենասիրելի ծաղիկներից մեկն էր: Աստվածները հովանավորում էին այս ծաղկի վերարտադրումը, որովհետև այն խորհրդանշում էր տղամարդկային սկզբունքները, սերը, երջանկությունը և հարստությունը:

Ծաղիկներին նաև վերագրում էին կախարդական հատկություններ: Շատ առասպելներ են գրբել ծաղիկների և բուժիչ բույսերի մասին: Օրինակ՝ հին Չինաստանում գոյություն ունի լեգենդ ժենշենի մասին:

Նույնիսկ հին սլավոնները կազմում էին լեգենդներ բույսերի մասին: Ամենահայտնի առասպելներից մեկն է պտերի և Իվան Կուպալայի հատակի մասին: Հին սլավոնները փորձում էին գտնել գանձեր և հարստություններ քաղելով այն խոտերը, որոնք աճում էին մի քանի վայրկյանի ընթացքում:

Այսքանով ծաղիկների մասին առասպելները և լեգենդները չեն ավարտվում, այստեղ սկսում են դրանց մասին պատմությունները: Մնացեք մեզ հետ, որպեսզի ավելի շատ իմանաք աշխարհում գոյություն ունեցող ծաղիկների մասին առասպելների ու լեգենդների մասին: