Մենք ընդունում ենք
Delivery
0 զամբյուղում

Ինչպե՞ս ընտրել ծաղկի խանութ - Լավագույն ծաղկի խանութը Երևանում

17 Սեպտեմբեր 2018

Հայաստանում կան շատ ծաղիկների խանութներ, բայց հաճախ խնդիր է առաջանում, Հայաստանում լավագույն ծաղկի խանութը ընտրելիս, քանի որ ոչ բոլոր խանութներն են թարմ ծաղիկներ վաճառում և ոչ բոլոր ծաղկի խանութներում կարելի է հանդիպել բարձրակարգ սպասարկման։

Ներկայացնում ենք Ձեզ մի քանի խորհուրդ, թե ինչպես կարելի է գտնել լավագույն ծաղկի սրահը Հայաստանում։

1․ Ծաղկի խանութի գտնվելու վայրը:

Անշուշտ, քաղաքի կենտրոնից ծաղիկներ գնելը ավելի հարմար է, բայց խանութի ամենահարմար տարբերակը այսօր առցանց գնումներ կատարելն է: Մոն Ամի ծաղկի և դիզայնի բուտիկը գտնվում է Երևանի հենց սրտում, բացի այդ, կարող եք ծաղիկներ պատվիրել առանց ժամի մասին անհանգստանալու, քանի որ գործում է շուրջօրյա առաքում։

2. Ծաղկի խանութի արտաքին և ներքին ձևավորում:

Նայելով ծաղկի խանութի արտաքին և ներքին ձևավորմանը, կարելի է ենթադրել, թե ինչպիսի ծաղկեփունջ կգտնեք խանութում։ Անշուշտ բոլորը հիացած են Մոն Ամի ծաղկի խանութի արտաքին տեսքից, այն նույնիսկ դարձել է զբոսաշրջիկների համար տեսարժան վայր:

3. Թարմ ծաղիկներ

Ծաղկի խանութի ամենակարևոր գործոնը ծաղիկների թարմությունն է: Մոն Ամի ծաղկի և դիզայն բուտիկը անվերապահորեն հնազանդվում է ծաղկի թարմության կանոնին․ Դուք կարող եք միշտ գտնել թարմ ծաղիկներ այստեղ։

4. Ծաղիկների գինը

Մի վստահեք 50 դրամով ծաղիկ վաճառող խանութներին․տպավորություն է ստեղծվում, որ էժան ծաղիկներ եք գնել, բայց հիշեք, որ «Ժլատը վճարում է երկու անգամ»: Էժան ծաղիկները կա՛մ բույր չունեն, կա՛մ թարմ չեն: Եթե դուք մտադիր եք ծաղիկներ գնել ձեր սիրելիների համար, ապա մի փորձեք գումար տնտեսել։

5. Յուրօրինակ ծաղկեփունջ

Պարզ ծաղկեփնջերը ձանձրալի են ու միանման, ուստի փորձեք գտնել յուրահատուկ ծաղկեփնջեր: Ձեր հետազոտությունը սկսելու լավագույն վայրը Մոն Ամի ծաղկի և դիզայնի բուտիկն է, որը անկասկած կօգնի Ձեզ յուրահատուկ մթնոլորտ ստեղծել եզակի ծաղիկներով:

Այցելեք Մոն Ամի ծաղկի և դիզայնի բուտիկ և պատրաստվեք յուրահատուկ արկածների՝ աշխարհի լավագույն ծաղիկներով:

Մոն Ամի, 17.09.2018