Մենք ընդունում ենք
Delivery
0 զամբյուղում

Ծաղիկների Օնլայն Առաքում Հայաստանում | Մոն Ամի Ծաղկի և Դիզայնի Սրահ

18 Հուլիս 2019

Ինչու՞ սպասել խանութում, երբ կարող եք գնել ծաղիկներ օնլայն և առաքումով: Եթե ցանկանում եք ձեր հարազատներին հաճելի անակնկալ մատուցել գեղեցիկ ծաղկեփնջով, դուք չեք սխալվի, եթե պատվիրեք այն Mon Amie ծաղկի խանութից:

Ծաղիկները կատարյալ նվեր են ցանկացած առիթի դեպքում, նույնիսկ եթե որևէ առիթ չկա: Գեղեցիկ, թարմ ծաղկեփունջ նվիրելըցանկացած զգացմունք արտահայտելու հիասքանչ դասական միջոց է:

Մենք կօգնենք ձեզ արտահայտել ձեր զգացմունքները գեղեցիկ, թարմ ծաղիկների տեսքով: Մեր առաքելությունն է օգնել մարդկանց կիսվել դրական էմոցիաներով, իրադարձությունը դարձնել գեղեցիկ և անմոռանալի, այնպես որ ցանկացած օր կարող է դառնալ հատուկ:

Monamie.am-ը հայկական օնլայն ծաղկի խանութ է, որն ապահովում է շուրջօրյա օնլայն ծաղիկների առաքում Հայաստանում:

Մեր ծաղկեփնջերը պատրաստվում են միայն թարմ ծաղիկներից և կբավարարեն յուրաքանչուր հաճախորդի քմահաճույք:

Կարող եք օնլայն պատվիրել ծաղիկներ և նվերներ Մոն Ամիի կայքից կամ պատվեր կատարել հեռախոսով մեր օպերատորների միջոցով:

Mon Amie ծաղկի և դիզայնի խանութը հիմնադրվել է 2002 թվականին: Մեր ծաղկի խանութում կա հեղինակային ծաղկեփնջերի, ծաղկային կոմպոզիցիաների և նվերների լայն ընտրանի, որը կարող եք պատվիրել շուրջօրյա Երևանում և Հայաստանի մարզերում:

Բոլոր ծաղկեփնջերը ստեղծվում են մեր պրոֆեսիոնալ ֆլորիստների կողմից՝ ըստ ֆլորիստիկայի ներկա թրենդների:

Ծաղկի դիզայնը համապատասխանում է կայքի նկարներին: Ծաղկեփնջերը կարող են նաև պատրաստվել ըստ ձեր նախասիրությունների և պահանջների:

Անկախ գնից մեր խանութում ծաղիկները միշտ թարմ են:

Մենք տրամադրում ենք հետևյալ ծաղկի առաքման ծառայությունները Երևանում և Հայաստանում՝

Ծաղիկների առաքում օնլայն

Ծաղկեփնջեր

Ծաղկային կոմպոզիցիաներ

Հատուկ փաթեթավորում

Բույսեր

Սգո ծաղիկներ՝ ծաղկեպսակներ և կոմպոզիցիաներ

Տորթեր

Հելիումով փուչիկներ

Ինտերիերի աքսեսուարներ:

Մեր պատասխանատու առաքիչները ձեր պատվերը ժամանակին տեղ կհասցնեն: Ծաղիկների առաքումից անմիջապես հետո դուք կստանաք հաղորդագրություն պատվերի ստացման մասին:

Կարող եք նաև այցելել մեր ծաղկի խանութ` ք. Երևան, Մոսկովյան 28 հասցեով:

Մինչև 50 000 դրամ հասնող պատվերի առաքումը Երևան քաղաքում արժե 1000 դրամ: 50000 դրամից ավելի պատվեր կատարելու դեպքում առաքումը Երևանում անվճար է:

Բնական ծաղկեփնջերն ու բնական բույսերը վերադարձի ենթակա չեն:

Մենք երաշխավորում ենք, որ դուք միշտ կստանաք միայն թարմ և գեղեցիկ ծաղիկներ: Մեր ընկերության մասնագետները խստորեն հետևում են ծաղիկների անվնաս առաքման կանոններին:

Ծաղիկների օնլայն առաքումը կարող է իրականացվել 1-2 ժամվա ընթացքում, օրվա ցանկացած պահի: Աշխատում ենք առանց հանգստյան օրերի:

Մենք առաջարկում ենք ծաղիկների լավագույն առաքման ծառայությունը Հայաստանում: Մեր առաքելությունն է օգնել մարդկանց տոնը դարձնել անմոռանալի իրադարձություն:

Mon Amie ծաղկի և դիզայնի բուտիկը երաշխավորում է 100% որակ: Մենք առաքում ենք միայն թարմ ծաղիկներ: