Մենք ընդունում ենք
Delivery
0 զամբյուղում

Հետաքրքիր փաստեր ծաղիկների մասին

26 Նոյեմբեր 2019

Ծաղիկները հաստատումն են նրա, որ գեղեցկությունը ունակ է գերազանցել երկրի բոլոր հարստությունները:

Շատերն են հիանում ծաղիկներով իսկ այն մասնագետը, ով իր ձեռքերով է ստեղծում այդ ծաղկեփունջը, յուրահատուկ զգացմունքներ է տածում դրա հանդեպ: Ի՞նչ գիտենք մենք ծաղիկների մասին: Mon Amie-ին պատրաստել է ամենահետաքրքիր փաստերը ծաղիկների մասին, որոնք ձեզ կօգնեն ավելի շատ ընկղմվել ծաղիկների հրաշալի աշխարհը և բացահայտել դրա որոշ գաղտնիքները:

13 հետաքրքիր փաստ ծաղիկների մասին

1. Չնայած նրան, որ Կալլան ունի շատ էլեգանտ տեսք, դուք կզարմանաք եթե իմանաք, որ այն բնության մեջ ամենաթունավոր բույսերից մեկն է: Այն չափազանց տոքսիկ է և նույնիսկ կարող է սպանել:

2. Նուրբ հովտաշուշանը համարվում է գարնան լրաբերը: Այն ոգեշնչել է մարդկանց տարբեր լեգենդների ստեղծման ժամանակ: Օրինակ, քրիստոնեական լեգենդին համաձայն՝ արցունքները, որոնք Մարիամ Աստվածածինը թափեց խաչված Հիսուսի խաչի վրա, հետագայում դարձան հովտաշուշաններ, այդ իսկ պատճառով այն ժամանակ առ ժամանակ անվանում են «Աստվածածնի արցունքներ»: Մյուս լեգենդը պատմում է, որ հովտաշուշաններ են աճել Սուրբ Գևորգի թափած արյան վրա, հսկա Վիշապի հետ մարտի ժամանակ:

3. Շատ երկրներում ծաղիկները օգտագործվում են խոհարարության մեջ: Անգլիայում և Ֆրանսիայում վաղենակը օգտագործվում է ապուրները համեմելու համար, իսկ լյուցեռնի բողբոջները ավելացնում են աղցանների մեջ: Գեորգենիի պալարները, որպես սնունդ են օգտագործում Մեքսիկայում: Չինացիները համարում են շուշանի սոխուկները ամբողջովին ուտելու համար պիտանի, իսկ լոտոսի արմատներից պատրաստում են ալյուր և ապուր: Ֆրանսիայում մանուշակից ստանում են հոտավետ դոնդող, իսկ քրիզանտեմի թերթիկները Ճապոնիայում օգտագործվում են համեղ ուտեստների պատրաստման մեջ: Դուք նաև կարող եք համտեսել համեղ աղցաններ խատուտիկի երիտասարդ թերթիկներից իսկ դրա եփած արմատները կարող եք օգտագործել սպանախի փոխարեն: Իսկ տապակելուց հետո դրանք կարող են փոխարինել նաև սուրճը:

4. Ծաղիկները ոչ միայն էսթետիկական հաճույք են պատճառում, այլ նաև մեծ օգուտ են տալիս մարդկանց: Այսպես, որոշ բույսեր օգնում են հայտնաբերել տարբեր օգտակար հանածոների գտնվելու վայրը: Կիր պարունակող հողատարածքներում շատ են աճում շուշաններ, ադոնիսներ իսկ մանուշակի ակտիվ աճը խոսում է հողում ցինկի բարձր պարունակության մասին: Ծաղիկները նաև կորող են օգնել այգեպաններին, օրինակ՝ մեխակը և վաղենակը կխաշտպանեն հարևան ծաղիկները վնասատուներից:

5. Հրաբխագետները պնդում են, որ ծաղիկները կարող են նախանշել հրաբուխի ժայթքումը: Օրինակ՝ Յավա կղզու, Պանգրանտո լոռներում թագավորական ծաղիկը ծաղկում է միայն ժայթքումից առաջ: Կենսաբանները կապում են դա ծաղիկների վրա ուլտրաձայնի ազդեցության հետ, որը ազդում է ծաղկի մեջ ջրի շարժման վրա, որը և արագացնում է դրա ծաղկումը:

6. Հետաքրքիրն այն է, որ հիվանդ ծաղիկների մարմնի ջերմաստիճանը բարձրանում է իսկ շնջառության հաճախականությունը փոքրանում, ինչպես կենդանիների մոտ:

7. Ամարանտի հատիկները պարունակում են ավելի մեծ քանակությամբ սպիտակուց քան, ցորենը, բրինձը և եգիպտացորենը:

8. Ծաղիկների մի քանի տեսակներ ուտելու համար պիտանի են: Օրինակ՝ խատուտիկից պատրաստում են ջեմեր և նույնիսկ աղցաններ:

9. Բնության մեջ գոյություն չունեն սպիտակ և սև ծաղիկներ, իսկ այն ծաղիկները որոնք ձեզ թվում են այդ գույների պարզապես անգույն են:

10. Ճապոնիայում քրիզանտեմները համարվում են կայսերական ծաղիկներ, այդ իսկ պատճառով Ճապոնիայի պետքական շքանշաններից մեկը կոչվում է «Քրիզանտեմի շքանշան»:

11. Չինաստանում հավատում են, որ պիոնները պաշտպանում են չար հոգիներց: Ի դեպ, այս ծաղիկները անվանվում են հայտնի բժիշկ Պեանի պատվին, ով ըստ առասպելների բժշկում էր աստվածների:

12. Որոշ ծաղիկներ շատ դիմացկուն են: Վարդի մի տեսակ աճում է նաև Արկտիկայում:

13. Ռիզենտելլա անունով ավստրալական խոլորձի ծաղիկը աճում է ոչ թե հողի վրա այլ, հողի տակ: Իսկ այդ ծաղիկը փոշոտում են ոչ թե մեղուները, այլ բզեզները:

Տարեդարձեր, կնունքներ, առաջին հանդիպումնեև և այլ հիանալի առիթները չեն կարող լինել առանց գեղեցիկ ծաղկեփնջի: Իհարկե ներկայիս աշխարհում յուրահատուկ կոմպոզիցիա ստանալու համար հարկավոր են հատուկ ունակություններ: Բայց Mon Amie առցանց ծաղկի սրահում ձեզ օգնության են գալիս փորձված ֆլորիստներ: Պրոֆեսիոնալները ոչ միայն պատրաստում են ձեզ համար հիանալի ծաղկեփունջ, այլ նաև մեծ սիրով առաքում են այն ձեր նշած հասցեով: