Մենք ընդունում ենք
Delivery
0 զամբյուղում

5 ծաղիկները, որոնք կարելի է ուտել և դրանցից պատրաստված ուտեստները

21 Ապրիլ 2020

Ծաղիկները սկսեցին օգտագործել խոհարարության մեջ ավելի քան 2000 տարի առաջ:

 Հին Հունաստանում, Ճապոնիայում և Չինաստանում դրանցից պատրաստում էին աղցաններ և անուշահոտ համեմունքներ: 16-րդ դարում Եվրոպայում ձևավորվեց մի շատ ռոմանտիկ ավանդույթ: Եթե երիտասարդները ցանկանում էին խոստովանել իրենց զգացմունքները ընտրյալի նկատմամբ, ապա նրանք նվիրում էին իրենց սիրելիներին քաղցր մանուշակներ: Համեմունքների երևան գալու հետևանքով ծաղկային համեմունքները կորցրեցին իրենց արդիականությունը: Այնուամենայնիվ, այսօր, նոր բաղադրատոմսեր որոնելու և համային սենսացիաներ ստանալու համար, լավագույն խոհարարները նորից վերադարձան ծաղկային ուտեստները ռեստորանային ճաշացանկի մեջ ընդգրկելու մտքին: Նման նրբաճաշակությունների բաղադրիչներից շատերը աճում են մեր ծաղկաբուծարաններում և տնային այգիներում: Մենք ձեզ կասենք, թե որ ծաղիկներն են ավելի հարմար աղցան պատրաստելու համար, և որոնք՝ աղանդերի համար: Իսկ այժմ եկե՛ք պարզենք, թե որոնք են այն 5 ծաղիկները, որոնք կարելի է ուտել և դրանցից պատրաստել համեղ ուտեստներ։

Ցուկկինիի ծաղիկ

Մեծ դեղին ցուկկինիի ծաղիկները շատ համեղ են և հարմար ուտելու համար: Այս բույսը պատկանում է դդումի ընտանիքին: Հետաքրքիր է, որ ցուկկինիի ծաղիկները սեռ ունեն: Իգական ծաղիկներն առաջինն են ծաղկում, և երբ պտուղը հասունանում է, ծաղիկն արդեն ամբողջովին չորանում է: Արական սեռին պատկանող ծաղիկները բացվում են ավելի ուշ։ Դրանք ավելի մեծ են և ծաղկում են շատ երկար ժամանակ: Ցուկկինիի ծաղիկները փափուկ են և քաղցր։ Դրանք ուտում են հում, ավելացվում են աղցանների մեջ, լցոնված տարբեր բանջարների մեջ, տապակվում կարագի մեջ (ամենադյուրին և համեղ տարբերակը):

Նաստուրցիա կամ հնդկոտեմ

Այս յուրահատուկ ծաղիկը ավելի հայտնի է որպես բուժիչ, չնայած որ համաշխարհային գաստրոնոմիայում այն սիրված և գնահատված է, որպես մի փոքր պղպեղին նմանվող համով` քաղցր և վերջում մի քիչ կծու ավարտով բույս: Նաստուրցիան կամ հնդկոտեմը Եվրոպա էր եկել իսպանական ծովագնացների հետ: Տանը ՝ Մեքսիկայում, հին ժամանակներից այն օգտագործվել է թարմ վիճակում։ Այն ավելացնում էին աղցանների մեջ: Հարկ է նշել, որ նաստուրցիան կարելի է հանգիստ ուտել։ Դրա ծիլերը ավելացվում են աղցանների, ապուրների և սենդվիչների վրա, իսկ չորացվածներ ծաղիկները և ցողունները օգտագործում են որպես համեմունք։ Կարմիր, նարնջագույն և դեղին թարմ ծաղիկները ուտում են աղցանների մեջ։ Նաստուրցիա կամ հնդկոտեմը կարելի որպես զարդարանք օգտագործել պանրային և բանջարեղենային ուտեստների մեջ։

Մանուշակ

Քաղցր մանուշակագույն ծաղիկները` համարվում են աղանդեր, որ եվրոպական թագուհիները սիրում էին դեռ հարյուրավոր տարիներ առաջ: Այժմ տերևավոր աղցանները, տորթերը, սերուցքային աղանդերը և պաղպաղակը զարդարված են անուշահոտ մանուշակագույն ծաղիկներով: Դուք կարող եք շաքարավազին մանուշակների բույր տալ, պարզապես դրա վրա լցնելով մի բուռ մանուշակներ և թողնելով այդպես մեկ շաբաթ, և ապա կարող եք համտեսել աղանդեր կամ շաքարավազը կաթով սուրճի մեջ լցնել:

Նարդոս

Նարդոսն ունի փոքրիկ մանուշակագույն ծաղիկներ `շատ ուժեղ համով, սոճու և մայրու բույրով, թեթև քաղցրությամբ` թարմ տեսքով: Նարդոսը մսային ուտեստ պատրաստելիս ավելացվում է խոտաբույսերի խառնուրդներին: Նարդոսն օգտագործվում է համեմունքային աղանդերի համար, աըն դրվում է խմոի, ժելեի,սերուցքի, արգանակների և շաքարավազի մեջ: Սրա համը բավական ինտենսիվ է, շատ դնելու դեպքում համը կդառնա «օճառային», այնպես որ նարդոսը պետք է ավելացնել փոքր քանակությամբ:

Վարդի ծաղիկ

Դուք կարող եք օգտագործել վարդի գրեթե բոլոր վայրի տեսակների ծաղկաթերթերը: Թերթերը կարող եք չորացնել և թեյ եփել, իսկ թարմ թերթերը կարող եք ավելացնել աղցանների և աղանդերի մեջ: Ամառային տարբերակն այն է, որ թերթերը լցնեք սառցամանի մեջ և սառույցն օգտագործեք ջրի և կոկտեյլների մեջ։ Վարդի թերթերի նուրբ բույրը ցանկացած զովացուցիչ ըմպելիք կդարձնի է՛լ ավելի թավշյա ու հաճելի։