Մենք ընդունում ենք
Delivery
0 զամբյուղում

Ծննդյան ծաղկեփնջերի առաքում Երևանում

10 Ապրիլ 2018

Ծննդյան ծաղկեփնջերի առաքում 

Ծննդյան տարելիցին նվիրված ծաղիկները հատուկ նվեր են, հատկապես այն ժամանակ, երբ դրանք առաքվում են յուրահատուկ ձևով:

Շատ ռոմանտիկ է ծննդյան տարեդարձին ծաղիկներ նվիրելը: Մեր սրահում Դուք միշտ կգտնեք ինքնատիպ ծաղկային կոմպոզիցաներ`պատրաստված թարմ և գունագեղ ծաղիկներից:

Անկախ նրանից, մարդը նշում է իր 18-րդ տարելիցը, թե 80-րդ, Mon Amie ծաղկի սրահում Դուք կգտնեք կատարյալ ծաղիկներ, որոնք հոբելյարի օրը կդարձնեն նշանակալից:

Ամիսներն ու ծաղիկները

Յուրաքանչյուր ծաղիկ ունի իր նշանակությունը և ամեն ամիս ունի իր ծաղիկը:

Ահա ամիսներն իրենց ծաղիկներով.

Հունվար - Մեխակ

Նշանակությունը՝ հմայք և սեր:

Փետրվար - Մանուշակ

Նշանակությունը՝ համեստություն է, հավատարմություն, տարբերություն եւ առաքինություն:

Մարտ - Նարգիզ

Նշանակությունը՝ գարուն, նվիրում, վերածնունդ:

ԱպրիլՄարգարտածաղիկ

Նշանակությունը՝ անմեղություն, երիտասարդություն և երջանիկություն:

Մայիս - Հովտաշուշան

Նշանակությունը՝ երջանկություն, քաղցրություն, հեզություն և հույս:

Հունիս - Վարդ

Նշանակությունը՝ սեր, երախտագիտություն ու գնահատանք:

Հուլիս - Ջրաշուշան

Նշանակությունը՝ ուրախություն, քաղցրություն և ծիծաղ:

Օգոստոս - Թրաշուշան

Նշանակությունը՝ բարոյական ամբողջականություն, անկեղծություն և առատաձեռնություն:

Սեպտեմբեր - Աստղածաղիկ

Նշանակությունը՝ դաստիարակություն, սեր և կապվածություն:

ՀոկտեմբերՄարիգոլդ/Նարգիզ

Նշանակությունը՝ ուրախություն, համեստություն և շնորհք:

Նոյեմբեր - Քրիզանթեմ

Նշանակությունը՝ ուրախություն, բարեկամություն և առատություն:

Դեկտեմբեր - Նարցիս

Նշանակությունը՝ ինքնավստահ, հույս և լավ ցանկություններ:

Իմանալով, թե որ ծաղիկն է համապատասխանում տվյալ ամսում ծնված մարդուն, կարող եք հեշտությամբ գտնել ծաղկեփունջ նրա համար: Mon Amie ծաղկի սրահում կարող եք ծաղիկներ պատվիրել՝ որպես ծննդյան նվեր: