Մենք ընդունում ենք
Delivery
0 զամբյուղում

Հատուկ միջոցառումների ձևավորում

16 Մայիս 2014

Ցուցահանդեսներ, շնորհանդեսներ, գիտաժողովներ, կորպորատիվ երեկոներ, հոբելյաններ, պաշտոնական արարողություններ և հանդիսություններ կազմակերպելը պատասխանատու խնդիր է, ուր կարևոր է յուրաքանչյուր մանրուք:

Այդ է պատճառը, որ նման դեպքերում ծաղկային ձևավորումը և ներքին հարդարանքը պահանջում են պրոֆեսիոնալ մոտեցում և հատուկ փորձ:

Մեր ֆլորիստ-դիզայներները կօգնեն Ձեզ ներկայանալ անհրաժեշտ իմիջով և Ձեր միջոցառումը դարձնել Ձեր գործունեությանը համապատասխան:

Մենք կձևավորենք Ձեր միջոցառումն այնպիսի կոմպոզիցիաներով և աքսեսուարներով, որոնք կզարդարեն դահլիճի ինտերիերն ու միջոցառման անցկածման տարածքը՝ Ձեր կորպորատիվ ոճին համահունչ:

Նաև առաջարկում ենք միջոցառումների մասնակիցների և հյուրերի համար նախատեսված ոճային և նրբաճաշակ ծաղկեփնջերի պատրաստում: