Մենք ընդունում ենք
Delivery
0 զամբյուղում

Ամանորի և Սուրբ ծննդյան ծաղիկը՝ Պուանսետտիա

23 Նոյեմբեր 2018

Համարվում է, որ Ամանորն ու Սուրբ ծնունդը այն տոները չեն, որոնց ժամանակ պետք է ծաղիկներ նվիրել, սակայն պուանսետտիա ծաղկի դեպքում բացառությունները խրախուսելի են։

Պուանսետտիա ծաղիկը այդքան էլ հայտնի չէ Եվրոպայից դուրս, սակայն Եվրպոայում այն իր հայտնիությամբ հավասարազոր է Սուրբ ծննդյան ծառին։

Շատ մարդիկ շփոթում են պուանսետտիայի տերևները ծաղիկների հետ, քանի որ այս բույսի ծաղիկները փոքր ու աննշմարելի են, իսկ տերևները վառ գունավորում ունեն։
Սուրբ ծնունդից առաջ Եվրոպան ծածկված է լինում պուանսետտիայի կարմիր տերևներով։

Դուք կգտնեք այս հրաշագեղ ծաղիկը եվրոպական սրճարաններում, հյուրանոցներում, հասարակ տներում․ այն ազդարարում է, որ Սուրբ ծննդյան տոներն են մոտենում։ Ըստ ավանդույթի պուանսետտիան դրվում է եվրոպական Սուրբ ծննդյան սեղանի կենտրոնում։

Այս բույսի լատինական անվանումը էուֆոբիա է, բայց պուանսետտիա անվանումն ավելի տարածված է մարդկանց մեջ։

Պուանսետտիա անվանումը բույսը ստացել է ի պատիվ ԱՄՆ սենատոր Ժոել Պուանսետտի, ով այս ծաղկի մոլի երկրպագուն էր և նույնիսկ հավաքածու ուներ։ Անկեղծ ասած այս ծաղիկը սկսվեց ասոցացվել Սուրբ Ծնունդի հետ մեկ այլ մարդու շնորհիվ։

1906 թվականին մի այգեգործ՝ Փոլ անունով, վաճառում էր այս ծաղիկը Սուրբ ծնունդի նախօրեին։ Եվ քանի որ միայն հարուստները կարող էին իրենց թույլ տալ գնել այս էգզոտիկ ծաղիկը, այգեգործը սկսեց վաճառել այն հարուստների թաղամասում՝ Հոլիվուդի Սանսեթ զբոսայգում։

Այսպիսով Պուանսետտիան դարձավ հոլիվուդյան աստղ։
Մարդիկ գնում էին պուանսետտիան մեծ հաճույքով, հետևաբար հաջորդ տարի արդեն ձեռնարկատեր այգեգործը սկսեց վաճառել այս բույսը ծաղկամանով, որպեսզի այն երկար ժամանակ թարմ մնա։

Աստիճանաբար պուանսետտիան դարձավ Սուրբ ծննդյան խորհրդանիշը, իսկ Փոլ Էկեն, մի հասարակ ծաղկավաճառ, կարողություն կուտակեց այս ծաղկի վաճառքից։

Այսօր բավականին դժվար է հավատալ, որ ինչ-որ ժամանակ այս ծաղիկը օգտագործվել է բոլորովին այլ մշակույթում, կատարելով բոլորովին այլ գործառույթ։

Այս ծաղկի հայրենիքը կենտրոնական Ամերիկան է, որտեղ այս բույսի բարձրությունը հասնում է 3 մետրի։

Հնդկացիները վերաբերվել են իրենց շրջապատող բնությանը յուրահատուկ խնամքով և ուսումնասիրել են դրանց օգտակարությունը։

Պուանսետտիան (հնդկերենում՝ kuetlaksohitl) համարվում էր շատ օգտակար բույս։ Դրա ծաղկահյութը բուժում էր տարբեր վարակներ, բացի այդ նրա տերևներից պատրաստում էին ներկեր։

Դժբախտաբար պուանսետտիայի ծաղիկները փոքր են, դեղնա-կանաչավուն, և դժվար նկատելի։ Հեռավորությունից այս ծաղիկները չեն երևում, բայց ծաղկի տեևներն են գրավում՝ իրենց վառ գույներով։ Հետևաբար պուանսետտիան հետաքրքիր պատճառ ունի կարմրելու, և ոչ դեղնելու։

Այցելեք Mon Amie ծաղկի և դիզանի բուտիկը Երևանում և գտեք ամենայուրօրինակ ծաղիկները մեզ մոտ։

Mon Amie, 23.11.2018