Մենք ընդունում ենք
Delivery
0 զամբյուղում

Ծաղիկների շուրջօրյա առաքում Երևանում

30 Մարտ 2018

Ծաղիկների առաքումը շատ կարևոր, միևնույն ժամանակ հաճելի պարտականություն է, քանի որ հաճախորդները վստահում են մեզ ծաղիկներ նվիրել իրենց սիրելի մարդկանց:

Դա շատ պատասխանատու աշխատանք է, քանի որ կարևոր է պատշաճ ծառայություն մատուցել և լավ աշխատակիցներ ունենալ. արդյունքում հաճախորդները ցանկանում են կրկին ու կրկին ծաղիկներ պատվիրել հենց մեզ մոտից:

Mon Amie ծաղկի և դիզայնի բուտիկը պատրաստ է հյուրընկալել Ձեզ և բավարարել նույնիսկ Ձեր ամենաքմահաճ պահանջները:

Մեր պրոֆեսիոնալ թիմը կպատասխանի Ձեր բոլոր հարցերին, կլսի բոլոր առաջարկներն ու ի վերջո կառաջարկի լավագույն տարբերակը՝ կախված առիթից և այն մարդուց, ում պատրաստվում եք ծաղիկներ նվիրել:

Մենք ունենք հատուկ առաջարկներ այն մարդկանց համար, ովքեր մտածում են ստանդարտից դուրս և ցանկանում են ոգեշնչել իրենց սիրելիներին:

Մենք ունենք bestseller-ներ, որտեղ Դուք կգտնեք յուրահատուկ ծաղկեփնջեր և կոմպոզիցիաներ ցանկացածի քիմքին հարմար: Հետևեք մեր միշտ թարմացվող ծաղիկներին, և մենք վստահ ենք, որ դրանք Ձեզ հաճելիորեն կզարմացնեն:

Mon Amie սրահում Դուք միշտ կգտնեք ինքնատիպ ծաղկային կոմպոզիցաներ՝ պատրաստված թարմ և գունագեղ ծաղիկներից:

Մեր օնլայն պատվերները ուղարկվում են հենց նույն օրը`ժամը 10:00-ից մինչև 20:00-ն, սակայն դուք կարող եք նաև հստակ ընտրել առաքման ժամը:

Մենք առաքում ենք ծաղիկներ շաբաթը 7 օր և օրը 24 ժամ:

Քաղաքի կենտրոնում 50000 դրամ և ավելի գնումներ կատարելու դեպքում առաքումն անվճար է, իսկ 50000 ՀՀ դրամ-ից պակաս գնումների դեպքում առաքման արժեքը կազմում է 1000 ՀՀ դրամ:

Ուղարկեք ծաղիկներ Հայաստանում Mon Amie-ի հետ և համոզվեք, որ և՛ Ձեր նվերը, և՛ մատուցված ծառայությունը ավելի քան արդարացնում են Ձեր սպասելիքները: