Մենք ընդունում ենք
Delivery
0 զամբյուղում

Լավագույն ծաղիկները Վալենտինի օրվա համար

31 Հունվար 2020

Գտնելով կատարյալ ծաղկեփունջ Վալենտինի օրվա համար՝դուք կստիպեք ձեր զուգընկերոջը կրկին սիրահարվել ձեզ։

 Յուրաքանչյուր ծաղիկ յուրահատուկ հաղորդագրություն է ուղարկում ստացողին և միևնույն ժամանակ, յուրաքանչյուր կին գտնում է իր տեսակին համապատասխան ծաղիկ։ Հարյուրավորներից դուք կարող եք ընտրել մեկը, որ կդարձնի այս օրն առավել յուրահատուկ: Ահա այն տեսակները, որոնցից դուք անպայման կգտնեք այն միակը։

Վարդեր

Մի քանի տասնյակ կարմիր վարդերի փունջը կլինի ամենաապահով և դասական Վալենտինի ժեստը: Այնուամենայնիվ, գիտեի՞ք արդյոք, որ կա վարդերի շուրջ 150 տեսակ: Չնայած կարմիր վարդերը խորհրդանշում են սերն ու կիրքը, միշտ կարող եք հատել եզրերը և ունիկալ մի բան գնել: Եթե հարաբերությունների մեջ դեռ նոր եք, կարող նվիրել սպիտակ վարդեր, որոնք խորհրդանշում են նվիրվածություն: Եթե ամուսնացած եք, կարող եք գնել Բակարրա տեսակի թեյի հիբրիդ սև վարդերը, քանի որ այս ծաղիկները նրբագեղ են և գեղեցկություն կհաղորդեն ձեր տան դեկորին:

Շուշաններ

Ինչպես վարդերի, այնպես էլ շուշանների ընտանիքում կան բազմաթիվ տեսակներ՝ դրանք  մոտ 90-ն են: Այս յուրահատուկ օրվա համար ամենահարմարը Վագրաշուշանը հաճախ կապում են կրքի, Աստղերին հառնող անունով շուշանը՝  հարստության ու փառասիրության, իսկ դեղին շուշանը՝ ուրախության ու երջանկության հետ: Շուշանների և վարդերի համադրությունը արքայական շքեղություն կհաղորդի ծաղկեփնջին։

Արևածաղիկներ

Վալենտինի օրը արևածաղիկ նվիրելը շատ համարձակ քայլ կլինի, բայց ձեր յուրօրինակ ընտրությունը հաստատ կգնահատվի ձեր սիրելիի կողմից։ Այս ծաղիկների լայն, բաց գլխիկները խորհրդանշում են երկարակեցություն, ջերմություն, երջանկություն և հավատարմություն: Բայց միևնույն ժամանակ նրանք կարող են չափազանց ռոմանտիկ լինել:

Մարգարտածաղիկ

Չնայած այս ծաղիկը շատ տարածված է և բավարար չափով ուշադրություն դրան չի տրվում, այն, փաստորեն, երկրի ամենահայտնի ծաղիկներից մեկն է: Եթե ձեր վալենտինը զվարճալի է, անհոգ, միշտ ձեզ ծիծաղեցնում է, ապա զարմացրեք նրան մարգարտածաղիկների փնջով: Այս ծաղիկները հաճախ կապում են անմեղության, մաքրության և հավատարիմ սիրո հետ: Բոլոր երեք սկզբունքներ էլ որոնվում են ցանկացած հարաբերությունների մեջ:

Կակաչներ

Կակաչները փառավոր ծաղիկներ են: Գոյություն ունի կակաչների մոտ 3000 գրանցված տեսակ: Ձեր հատուկ օրվա համար մենք խորհուրդ կտանք հետևյալները․ Կարմիր կակաչներ, որոնք արտացոլում են անհերքելի և կատարյալ սերը. Մանուշակագույն կակաչներ, որոնք խորհրդանշում են ազնվականությունը․ Վարդագույն կակաչներ, որոնք բարության հետ են կապում։

Խոլորձներ

Խոլորձները բազմազան են: Այս ծաղիկը նուրբ է, էկզոտիկ և էլեգանտ։ Այն պարունակում է իր մեջ սիրո, գեղեցկության, շքեղության և ուժի խորհուրդը: Վարդագույն խոլորձները կապում են ջերմության հետ: Հայտնի Կատլեա խոլորձը արտացոլում է հմայքը: Խոլորձի կոմպոզիցիաները կատարյալ նվեր են հարսանիքի 14-ամյա տարելիցի համար: Բազմազան գույների խոլորձներով պատրաստված ծաղկեփունջը շքեղ տեսք կունենա։

Հրանունկներ

Նաև հայտնի է որպես յուղածաղիկ, հրանունկները փոքրիկ, հմայիչ ծաղիկներ են: Այս գունագեղ ծազիկներից պատրաստված ծաղկեփունջը ձեր սիրելիի համար կատարյալ և զվարճալի նվեր կլինի: Դրանք լինում են սպիտակ, բաց վարդագույն, մուգ վարդագույն, դեղին, կարմիր և նարնջագույն։

Ռեմոնտանտ մեխակներ 

Ռեմոնտանտ մեխակները կան անընդհատ ծաղկող մեխակները հիմնականում աճում են Միջերկրածովյան շրջանում: Դրանք լինում են բազմատեսակ գույների: Սպիտակ Ռեմոնտանտ մեխակները արտացոլում են մաքուր սերը և հաջողությունը, մինչդեռ բաց կարմիրները՝ հիացմունքը, իսկ մուգ կարմիրը խորհրդանշում է ջերմություն  և մտերմություն: Ռեմոնտանտ մեխակները սովորաբար ամուսնության առաջին տարելիցին են նվիում։

Հիրիկներ

Վալենտինի օրը համարվում է սիրո արտահայտման օր։ Այսպիսով, եթե ձեր սիրելին հավատարիմ և համարձակ է, ապա կարող եք նրան հիրիկներ նվիրել: Դուք կարող եք համադրել դեղին, կապույտ կամ մանուշակագույն հիրիկները յուրահատուկ ծաղկեփունրջ ստանալու համար։

Եղրևանի

Եղրևանին կամ յասամանը հրաշալի ծաղիկ է: Դրա երանգներն ու բույրը շատ հանգստացնող են: Կապույտ յասամանները չափազանց հարմար են վալենտինյան տոների համար, քանի որ դրանք արտահայտում են երջանկություն և հանգստություն: Այս ծաղկեփնջով դուք կկարողանաք ցույց տալ ձեր զուգընկերոջը, թե որքան երջանիկ եք  նրա կողքին։ Մանուշակագույն յասամանները խորհրդանշում են սիրո առաջին զգացողությունները, ուստի սրանք հարմար կլինի այն մարդկանց համար, ում հարաբերությունները դեռ նոր են ձևավորվում:

Նարգիզներ

Նարգիզների ուրախ տեսքը և պայծառ գույները հիանալի նվեր կլինեն Վալենտինի օրվա կապակցությամբ: Քանի որ նրանք առաջին ծաղիկներից են, որոնք սկսում են ծաղկել գարնանը, նրանք խորհրդանշում են վերածնունդ, նոր սկիզբ և հույս: Միշտ նվիրեք այն որպես ծաղկեփունջ, քանի որ միայն մեկ հատ նարգիզը համարում են անհաջողություն բերող: Նարգիզները սովորաբար հանդիպում են սպիտակ և դեղին գույներով, այնպես որ կարող եք երկուսը խառնել `հաճելի կոմպոզիցիա ունենալու համար:

Ծաղիկները միշտ հատուկ տեղ կունենան յուրաքանչյուր կնոջ սրտում, այնպես որ, դուք երբեք չեք կարող սխալվել՝ ծաղկեփունջ նվիրելով Վալենտինի օրըվա կապակցությամբ: Monamie-ն այստեղ է, որպեսզի առաջնորդի և օգնի ձեզ ընտրել կատարյալ կոմպոզիցիա այս տոնի համար: Նրան զարմացնելու համար կարող եք ընտրել ծաղկեփունջ, որը մենք կառաքենք տուն կամ աշխատավայր։ Պարզապես ընտրեք ձեզ հարմար ծաղիկներ, իսկ մնացածը կարող եք թողնել մեզ վրա։ Եվ ո՛ր կոմպոզիցիան էլ ընտրեք, մենք երաշխավորում ենք, որ ձեր վալենտինը կսիրի այն: