Մենք ընդունում ենք
Delivery
0 զամբյուղում

Հարսանիքի լավագույն ծաղկեփունջ

30 Մարտ 2020

Հարսանիքի ծաղկեփունջը ոչ միայն տոնակատարության բաղկացուցիչ մասն է, այլ հարսնացուի կերպարի կարևոր բաղադրիչը, որը միշտ գրավում է հյուրերի ուշադրությունը:

Հետևաբար, այն պետք է լինի յուրօրինակ և նույնքան գեղեցիկ, որքան հարսնացուն հարսանեկան զգեստով: Հարսանեկան փունջի ճիշտ գունային սխեման ընտրելիս՝ կարևոր է հստակ շեշտադրումներ կատարել։

Հարսանիքի լավագույն ծաղկեփունջ ՝ գերժամանակակից տեսակներ

Պոմանդեր հարսանեկան փունջ

Հարսանիքի ծաղկեփունջը գնդակի տեսքով ձևավորելը այժմ շատ տարածված է: Այն կոչվում է նաև պոմանդեր: Փունջի փոքր ծավալը համահունչ է գրեթե ցանկացած հարսնացուի հագուստի հետ: Այս ոճը կոմպակտ և թեթև է, ձեռքերը ծանրությունից չեն հոգնում: Դա հարսանեկա ծաղկեփնջի լավագույն տեսակներից մեկն է և իդեալական է երիտասարդ աղջիկների համար:

Կասկադ հարսանեկան ծաղկեփունջ

Կասկադ ծաղկեփունջը շատերի կաղմից սիրված տարբերակ է։ Այն շատ հարմար է բարձրահասակ և բարեկազմ կանանց և աղջիկների համար: Ծաղկեփունջը նման է ջրվեժի, կաթիլների կամ կամարի: Կասկադ ծաղկեփունջը ստանալու համար ծաղկավաճառը պետք է շատ ջանքեր գործադրի՝ կատարելով չաձազանց նուրբ աշխատանք, որպեսզի ծաղկեփունջը չփլուզվի և չկորցնի ձևը ամենակարևոր պահին:

Այն պատրաստված է դեկորատիվ մետաղալարով, որի վրա ծաղիկներ են ամրացվում: Շատ հաճախ, այս տեսակի ծաղկեփունջը զարդարված է մարգարիտներով և քարերով: Այս լրացուցիչ բաղադրիչները առանց ուշադրության չեն մնա, քանի որ դրանք շատ յուրօրինակ տեսք ունեն։

Բացվող ծաղկեփունջը ավելի հարմար է եկեղեցում հարսանիքների կամ հարսանեկան ֆոտոսեսիայի համար: Այն շատ փխրուն է և կարող է քանդվել ամենաանսպասելի պահին:

Բիդերմայեր ոճով հարսանիքի փունջ

Բիդերմայերի ոճով ծաղկեփնջը սովորաբար կոչվում է ծաղիկների կլորացված կազմ (կիսագունդ), որի մեջ ցողունները գրեթե անտեսանելի են, իսկ ծաղիկների գլուխները սերտորեն հարակից են միմյանց: Բոլոր ծաղիկները դասավորվում են կենտրոնական ծաղկի շուրջը։ Բիդերմայերի ոճով ծաղկեփնջերի դասավորության և օգտագործման շնորհիվ, դրանք միշտ ամրացված են հարմար բռնակով: Հետևաբար, այս ոճով կոմպոզիցիան անփոխարինելի է այն դեպքերում, երբ ծաղկեփունջը զգեստի կամ արարողության կարևոր մաս է:

Բիդերմայերի ծաղկեփնջերի առանձնահատկությունն այն է, որ, օգտագործելով ծաղիկներ, որոնք տարբերվում են երանգով և ձևով, ընտրելով երկար կամ կարճ ու տարբեր աստիճանի բացվածության փնջեր, կարող եք հասնել ֆանտաստիկ արդյունքների: Յուրաքանչյուր փունջը կլինի առանձնահատուկ և չկրկնվող, այն կդառնա հարսնացուի հանդերձանքի անքակտելի մասնիկը։ Բիդերմայերի հարսանեկան ծաղկեփնջերը հատկապես հարմար են փխրուն աղջիկների համար դասական, նուրբ զգեստներով: Սա հենց այն ծաղկեփնջի տեսակն է, որը կօգնի ստեղծել մեղմ ու ռոմանտիկ հարսնացուի կերպարը:

Հարսնացուի կերպարի մեջ ամեն ինչ պետք է կատարյալ լինի `հարսանեկան զգեստից մինչև ծաղկեփունջը: Գարնանային կամ ամառային հարսանիքների համար ծաղկեփնջերը պետք է լինեն թեթև և օդային: Ոչ մի փայլուն թուղթ և փայլուն երանգներ: